Մեծ աշխարհ է,
միշտ կլինի ինչ-որ մեկը,
որ կնայի աչքերիդ մեջ
ու քեզ կասի սիրուն խոսքեր,
բայց կատարել չի հասցնի:
Մեծ աշխարհ է:
ինչ-որ մեկը սիրելու է,
ինչ-որ մեկը՝ մոռանալու,
ինչ-որ մեկը պիտի թողնի
ու կարոտաչ կռիվ գնա:
Ինչ-որ մեկը մեռնելու է,
ինչ-որ մեկը գուցե փրկվի,
ինչ-որ մեկը պիտի ապրի,
ինչ-որ մեկը գուցե ծնվի
ու զարմացած նայի կյանքին,
ու բացակա կրի սրտում:
Մեծ աշխարհ է, անհայրություն,
անտղամարդ, անխնդություն:
Մեծ աշխարհ է,
միշտ կլինի ինչ-որ մեկը,
որ էլ ապրել չի ցանկանա,
ինչ-որ մեկը, որ կկախվի
կյանքի թելից:
Թաց ու չոր է մեծ աշխարհը,
ինչ էլ լինի, չոր աչքերը
թաց աչքերին չեն հասկանա:
Մեծ աշխարհ է, անտեր աշխարհ:
ոչ ամոթ կա, ոչ մարդկություն,
և չի եղել ինչ-որ մեկը,
որը հույս տա ու չխաբի:
Մեծ աշխարհ է, անբեր աշխարհ,
անսիրություն:
Վահունի Հովակիմյան
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |