ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա ես համարում եմ մեդիայի դեմ պատերազմի պաշտոնական սկիզբ

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա ես համարում եմ մեդիայի դեմ պատերազմի պաշտոնական սկիզբ
03.07.2020 | 16:05

Ամիսներ շարունակ մեդիայի բազում ներկայացուցիչներ, մի շարք փորձագետներ, այդ թվում նաև ես, զգուշացնում էինք հանրությանը, որ Սահմանադրական դատարանում իր համար ցանկալի արդյունքի հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցնելու է չորրորդ իշխանության՝ այն է՝ մամուլի դեմ պայքարին։ Եվ քիչ առաջ ահա տեղեկանում եմ, որ Ոստիկանության ծառայողները մտել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն ու այնտեղ ինչ-որ ստուգումներ են ուզում անել։ Ֆորմալ առիթը հաղորդավարներից մեկի դիմակ չկրելն է։ ArmNews-ի տնօրինության և սեփականատերերի բոլոր այն պնդումները, որ իրենք առաջնորդվել են իրենց ոլորտը կարգավորող պետական մարմնի՝ ՀՌԱՀ ղեկավարի ցուցումներով, ոստիկանները անտեսում են։

Ուրեմն ասեմ, որ չնյած Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի դեմ իրականացված նախկին բոլոր «նիկոլությունների»՝ սա ես համարում եմ մեդիայի դեմ պատերազմի պաշտոնական սկիզբ։ Վարչապետն ու իր կամակատար իրավապահները, թերևս ՍԴ դեմ կարծեցյալ հաղթանակից արբեցած, մտածում են, որ հիմա էլ մամուլի հերթն է եկել։ Ուրեմն ասեմ, գլուխներդ պատին եք տվել, եթե կարծում եք, թե Սահմանադրական դատարանի հարցը մարսեցիք, և կրկնակի անգամ եք գլուխներդ պատին տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել։

«Արմնյուզ» հեռուստաընկերությունն այսօրվա Հայաստանի ամենադիտվող, ամենապահանջված և վստահաբար ամենաանհրաժեշտ լրատվամիջոցն է։ Եվ ուրեմն հեռու տարեք ձեր կեղտոտ ձեռքերը «Արմնյուզ»-ից և ազատ մամուլից։ Չկարծեք, թե ամենակարող եք և պիտի թույլ տանք, որ մեր երկրում բռնատիրություն կառուցեք։ Ոչ։ Ամենակարող չեք։ Ավելին ասեմ՝ ոչինչ եք դուք։ Ընդամենը մի սխալ, որը շուտով պիտի ուղղենք։

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ