Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Թամանյանի ծննդյան օրն է

Թամանյանի ծննդյան օրն է
04.03.2024 | 12:42

Ալեքսանդր Թամանյանի քույրը՝ Մադլենան, եղբոր մասին իր հուշերում գրում է. «Երբ դեռ Օպերայի թատրոնի միայն մակետն էր պատրաստ, իմ եղբայր Ալեքսանդրն ասում էր. «Շատ հնարավոր է, որ ինձ երբեք չվիճակվի անցնել դրա մոտով»: Այդպես էլ եղավ: Սաշան վախճանվեց իր ծննդյան 58-րդ տարեդարձից փոքր-ինչ շուտ՝ այդպես էլ չապրելով մինչ այն պահը, որ տեսներ իր գլուխգործոցը՝ Օպերայի թատրոնը: Նրա դագաղը բերեցին ու դրեցին շենքի պատի տակ, որի բարձրությունը մարդու հասակի կեսից էլ պակաս էր…»:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 5252

Մեկնաբանություններ