Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Եթե խրախուսեինք տեխնոլոգիաների մուտքը Հայաստան

Եթե խրախուսեինք տեխնոլոգիաների մուտքը Հայաստան
30.08.2024 | 08:37

Նկարում պատկերված է թուրքական մոդեռնիզացված գերձայնային երկշարժիչ ANKA-3 անօդաչուն։

Թուրքիան սրան հասավ շնորհիվ այն քաղաքականության, որը կիրառեց տնտեսության մեջ։ Մասնավորապես, պետությունը խրախուսում էր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը երկիր, այդ թվում և հատկապես մեքենաշինության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում։

Սա մեզ համար չափազանց հավակնոտ ծրագիր է, բայց ժամանակին մենք նույնպես կարող էինք հասնել տեխնոլոգիական առաջընթացի, եթե մեծամտության և ագահության փոխարեն խրախուսեինք տեխնոլոգիաների մուտքը Հայաստան։

Բայց դե փոխարենը ներդրողներից փայաբաժիններ ու տոկոսներ էին ուզում մեր երևելիները, հարկերը և հարկահավաքությունը մի զզվելի ոլորտ էին դարձնում, կարծելով, թե դրանով պետական գանձարան կլցնեն, այնինչ, արգելակում էին տեխնոլոգիական մեծ ընկերությունների մուտքը, որոնք իրենց հետ երկիր կբերեին տեխնոլոգիաներ, կրթություն, արտադրական մշակույթ, նոր չափորոշիչներ և այլն:

Բայց մենք կհասնենք դրան, դժվար կլինի, երկար կլինի, բայց կհասնենք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ