Սենդի փոթորիկը շարժվում է դեպի Կանադայի սահմանը՝ իր հետևից թողնելով ավերածություններ ու զոհեր։ ԱՄՆ հյուսիս-արևելքում ավելի քան 32 մարդ է զոհվել, նրանցից 10-ը՝ Նյու Յորքում։
Բահրեյնի իշխանություններն արգելել են հասարակական ցանկացած միջոցառում, բողոքի ցույց այն բանից հետո, երբ հակակառավարական հանրահավաքները վերջին շրջանում հանգեցրին ոստիկանության հետ բախումների։
Այս գիշեր Նյու Յորքի մի շարք թունելներ անցել են ջրի տակ։ Ջրհեղեղն առաջացել է Սենդի փոթորկի հետևանքով։ Մանհեթն թաղամասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։