-
03.12.2012|
11:43
Ինը մարդ է մահացել երեկ Ճապոնիայի կենտրոնական շրջանում ճանապարհային թունելի փլուզման հետևանքով։ Այդ մասին այսօր հայտնել են տեղի իրավապահները։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ առավոտյան Յամանասի շրջանի Սասագո թունելում։
-
03.12.2012|
11:41
Եգիպտական Egyptair ավիաընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի կվերականգնի թռիչքները դեպի սիրիական Դամասկոս և Հալեպ քաղաքներ։ Ավիաչվերթները նշված ուղղությամբ դադարեցվել էին երեք օր առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
-
03.12.2012|
11:39
Եգիպտոսի դատավորները հրաժարվել են կանոնակարգել երկրի նոր սահմանադրության հանրաքվեի գործընթացը։ Նշենք, որ սահմանադրությունը պետք է քվեարկության դրվի երկու շաբաթից։ Նման որոշում դատավորներն ընդունել են Գերագույն սահմանադրական դատարանի և նախագահ Մոհամեդ Մուրսիին սատարող իսլամիստների միջև առաջացած տարաձայնությունների պատճառով։
-
02.12.2012|
14:37
Ոստիկանությունը ձերբակալել է 92 ցուցարարների։ Վիրավորներ թվում են ինչպես անկարգությունների մասնակիցներ, այնպես էլ՝ իրավապահներ։ Տեղի իշխանությունները նշում են, որ տեղի ունեցածը ծրագրված բնույթ ուներ, և միջոցներ են ձեռնարկվում կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ։
-
02.12.2012|
14:34
Սիրիական զորքերը Դամասկոսի հարավում ծանր մարտեր են մղում ապստամբների դեմ՝ ձգտելով քաղաքի շուրջ վերականգնել անվտանգության գոտին։ Մայրաքաղաքի մատույցներում ոչնչացվել են հարյուրավոր ահաբեկիչներ և վարձկաններ։
-
02.12.2012|
14:31
Աֆղանստանի արևելքում թալիբ մահապարտները հարձակվել են աֆղանա-ամերիկյան ռազմական բազայի վրա։ Ջալալաբադի բազայի հարձակմանը մասնակցել է 9 գրոհային, նրանք բոլորը սպանվել են։
-
01.12.2012|
12:50
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի հրամանագիրը, որով նա էապես ընդլայնում է իր լիազորությունները, ճանապարհ է բացում մարդու իրավունքների խախտման համար։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար Նավի Պիլայը։
-
01.12.2012|
12:49
Երեկ երեկոյան Տոմսկի բարձրահարկ շենքերից մեկի 10-րդ հարկում գազի բալոնի պայթյունից երկու մարդ է զոհվել, 11-ը տուժել են։ Փրկարարներն այսօր առավոտյան վերսկսել են իրենց աշխատանքները շենքում, որտեղ առկա է փլուզման վտանգ։
-
30.11.2012|
11:28
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի հետ։ Օբաման Ռոմնիին հրավիրել է Սպիտակ տուն՝ փակ ճաշի։ Այդպիսով նա կատարում է իր՝ հանրապետականների հետ համագործակցելու մասին նախընտրական խոստումը։
-
30.11.2012|
11:26
Ամերիկյան Սենատը պատրաստվում է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի նպատակն է ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից, որը, ըստ Արևմուտքի, ռազմական բնույթ ունի։ Նոր պատժամիջոցներն առնչվելու են Իրանի էներգետիկ և ծովային տրանսպորտի ոլորտներին։