Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ՈՒրիշի բերած հաղթանակը չես կարող պահել

ՈՒրիշի բերած հաղթանակը չես կարող պահել
08.07.2024 | 13:36

Ոչինչ հանգիստ չի տրվում։ Որևէ բանի հասնելու համար պետք է ունենալ ծով համբերություն և աներևակայելի աշխատասիրություն։ Այս երկուսի բնավորությունների ծնունդը հաղթանական է։

Երբ մի անգամ, երկու անգամ փորձում ես, ու չի ստացվում, ապա թողնում ես, ուրեմն պարտվել ես, իսկ երբ գնում ես հետևից, չես ընկճվում, հարվածն ավելի է կոփում, ընկնելն այլևս ոչ թե ցավոտ է լինում, այլ դաս տվող, ապա իմացիր, որ ճանապարհ ես հարթում դեպի հաղթանակ։

Հատուկ բոլոր նրանց համար ասեմ, ովքեր հիասթափվում են, թող միշտ հիշեն, որ երբեք չեն ունենալու հաղթանակի բերկրանք, իսկ ուրիշների կողմից բերված հաղթանակը երբեք չես կարող պահել, քանի որ դու դրա վրա տանջանք, չարչարանք, քրտինք չունես։ Կարճ ասած, հաղթում է նա, ով պայքարում է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4031

Մեկնաբանություններ