Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Մուսոլինիից բեթարը

Մուսոլինիից բեթարը
15.06.2024 | 21:01

Մեր սիրելի Իտալիան և ժողովուրդը ունեցել են իրենց լրագրող դիկտատորը։

Ժողովրդական դժգոհության ալիքի վրա քայլերթով Հռոմի վրա գնացած Մուսոլինին սկզբնական ժամանակում մի կիսաաստված էր։

Կառուցում էր, ասֆալտ փռում, ճահիճներ չորացնում, պայքարում մաֆիայի դեմ, սիրուհու հետ այցելում դպրոցներ, գրկում ծերերին, համբուրում երեխաներին։

Դա իտալական դիկտատոր ֆաշիստի մեղրամիսն էր ժողովրդի հետ։ Հետագայում արդեն իրեն իտալական դուչե հռչակած լրագրող դիկտատորը գլորվեց թանձր, արյունալի ռեպրեսսիաների մեջ։ Ստահակը տասնյակ հազարավոր մարդկանց բեռնատար գնացքներով աքսորում էր գերմանական համակենտրոնացման ճամբարներ, ռազմադաշտային դատարանների հինգ րոպեանոց նիստերով մահվան էր դատապարտում հազարավոր հայրենասերների և պարզապես իրեն չընդունող իտալացիներին։

Ինչո՞վ ավարտվեց այդ ամենը։

Իտալական ժողովուրդը դաշնակիցների հետ տապալեց բռնատերին, իսկ արնախում ցինիկ բռնապետին յուր սիրուհու հետ միասին ոտքերից կախեցին Միլանի հրապարակում։

Ժողովուրդը սև 1937 թիվ կբերի ձեր հիմար գլխին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2925

Մեկնաբանություններ