ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նահատակները չեն ցուցակագրվել, թվի չեն վերածվել, սրբադասվել են որպես ամբողջություն

Նահատակները չեն ցուցակագրվել, թվի չեն վերածվել, սրբադասվել են որպես ամբողջություն
17.04.2024 | 08:48

Հայոց ցեղասպանության նահատակները սրբադասվել են: Նահատակները չեն ցուցակագրվել, թվի չեն վերածվել, սրբադասվել են որպես ամբողջություն: Այս առիթով ներկայացվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայրապետական կոնդակները։

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանը ներկա են եղել Հայաստան այցելած օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ, Քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր: Նրանք չեն հարցրել թիվ, անուն-ազգանուն, ցանկ, փաստարկված և առարկայացած հավաքագրում: Սրբադասման ընթացքում տեղի է ունեցել նահատակների մասունքները կրող մասունքարանի քողազերծումն ու սրբապատկերի օծումը, ոչ թե քննչական գործողություններ: Վիճելի հանգամանքների պարզման մոտեցումը ունեցել են և ունեն միայն թուրքերը (բանից պարզվում է՝ ոչ միայն թուրքերը)՝ խնդիրը տեղավորելով վիճելի և բացահայտման ենթակա պատմական իրադարձությունների տրամաբանության մեջ:

Նույն տրամաբանությամբ կարելի է Վարդան Մամիկոնյանի կամ Տիգրան Մեծի գոյոթյունը դնել կասկածի տակ, եթե իրական Հայաստանի արյունաբանության ինստիտուտում, օրինակ, չկա նրանց արյան խմբի մասին որևէ առկայություն կամ փաստ:

Սրբադասմամբ առավելապես շեշտվել է Հայոց ցեղասպանության նահատակների անարդարացի զոհ լինելու փաստը՝ իրենց ազգային և կրոնական պատկանելության պատճառը, ոչ թե թիվն ու հասցեն, անվանացանկը:

Սրբադասումը հոգևոր խոնարհման հավաստում է, ոչ թե մաթեմատիկական ու քննչական գործողություն: Սրբահերքումը՝ մեղք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ