ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

30 տարի առաջ սկսվեց Ռուանդայի ցեղասպանությունը

30 տարի առաջ սկսվեց Ռուանդայի ցեղասպանությունը
08.04.2024 | 13:51

Ռուանդայի ցեղասպանությունը տևեց շուրջ երեք ամիս:

Զինված թութսիները հարյուր օր սպանում էին հութուներին:

Սպանվեց մոտ ութ հարյուր հազար մարդ, իսկ հետո նախճիրն իրականացրած շատ հանցագործներ արդարադատությունից խուսափելու համար հանգրվանեցին Ֆրանսիայում:

Երեկ Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում նշում էին ցեղասպանության 30-րդ տարելիցը:

Ելույթ է ունեցել Եվրախոհրդի ղեկավար Շարլ Միշելը, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ ժամանակին Ֆրանսիան կարող էր զանգվածային սպանությունները կանխել, բայց չունեցավ կամք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ.

Թութսիներն ու հութուները նույն ազգն են:

Նրանց բաժանման ու թշնամացնան հեղինակները բելգիացիներն են:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ