Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ո՞ր մեկն է ավելի թշնամի

Ո՞ր մեկն է ավելի թշնամի
02.09.2023 | 18:02

Մայրն էսօր դառնում է կես մարդ, քանի որ որդին Վարդենիսի դիրքերում է ու անհասանելի։ Հետո նույն մայրը աղոթում է Աստծուն, որ որդու անունը չլինի զոհերի թվում։ Հետո նույն մայրը իմանում է, որ որդին զոհվել է։ Հետո նույն մայրը իմանում է, որ որդու սիրտը սկսեց նորից զարկել։ Հիմա նույն մայրը աղոթում է նորից տեր Աստծուն, որ որդին դիմանա ու չլքի իրեն։

Մի մայր, ու քանի՜ ապրում...

Մի մայր, ու քանի՜ անգամ ծերացավ նա...

Իսկ նույն օրը զբոսայգիներում համերգ են տալիս, թալիններում` փառատոն անում։

Մի պահ նշածս մորը պատկերացրեք կամ, ինչու չէ, ձե՛զ դրեք էդ մոր կամ հոր տեղը ու նույն պահին պատկերացրեք անհոգ ու երջանիկ դեմքեր, համերգ լսող ուրախ դեմքեր։ Էդքանը պատկերացնելուց հետո մտածեք` ո՞ր մեկն է ավելի թշնամի, նա՞, ում գնդակից ձեր որդին մեռավ ու հարություն առավ, թե՞ նրանք, ովքեր տժժում են էն դեպքում, երբ մեռնող ու հարություն առնողն իրենց կյանքի պահապանն ու վահանն է։

Մեռնելու բան է, գետինը մտնելու բան, չլսված ու չտեսնված բան...

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ