ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-9

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-9
04.04.2023 | 21:37

(սկիզբը` այստեղ)


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած շաբաթ հայտարարել է ՈՒկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը քննարկելու Եվրամիության (ԵՄ) երկրների պատրաստակամության մասին: Այսպիսով Օրբանը ներսից վաղօրոք բացահայտել է նրանց պլանները, ըստ էության, զգուշացրել ԵՄ երկրների այդ խիստ վտանգավոր մտադրության մասին:
Կարծում ենք, գիտակից ընթերցողը միանգամից կռահեց կամ հասկացավ, թե ՈՒկրաինա ԵՄ երկրների (գրեթե առանց բացառության, բոլորը ՆԱՏՕ-ի անդամ են) խաղաղապահներ ուղարկելն ինչ աղետալի հետևանք կարող է ունենալ ողջ աշխարհի համար: Առավել ևս՝ խաղաղապահների անվան ներքո ԵՄ անդամ, նույնն է, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկելու դեպքում:
Հունգարիայի վարչապետը, Коммерсантъ-ի փոխանցմամբ , «Kossuth» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները մոտ են ՈՒկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու հարցի քննարկմանը։ Նրա խոսքով՝ ավելի վաղ եվրոպացի առաջնորդների զրույցներում այս թեմայից խուսափում էին։
Նշելով, որ մեկ տարի առաջ վեճ էր ընթանում՝ հնարավո՞ր է արդյոք հարձակողական զենք մատակարարել ՈՒկրաինային, Օրբանը շարունակել է իր խոսքը.
«Հունգարացիները և այն ժամանակ, և հիմա ասացին, որ ոչ։ Դե, Արևմուտքի երկրները նույնպես տատանվում էին։ Հիմա դա հարց չէ։ Հիմա հարց է՝ միայն տանկե՞ր, կամ քանի՞ ինքնաթիռ, կամ ուրան պարունակող տարրերով արկեր, կամ զորքեր»…
«Մենք մոտ ենք նրան, որ եվրոպական առաջնորդների խոսակցություններում լեգիտիմ և ընդունված դարձել հարցն այն մասին, թե ԵՄ անդամ երկրներն արդյոք կարո՞ղ են ինչ- որ ձևով ինչ-որ խաղաղապահ տեսակի զորքեր ուղարկել (ՈՒկրաինա), թե ավելի լավ է չուղարկել,- ասել է Հունգարիայի վարչապետը:- Մենք մոտ ենք այդ նախկինում չհատվող սահմանին» (մեջբերումը՝ «ՌԻԱ Նովոստի»- ից):
«Սա հայտարարություն է, որը շատ կարևոր է, դրա վրա ուշադրություն են դարձրել,- անցած ուրբաթ, «Ведомости»-ի տեղեկացմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Եթե խոսքն արդեն ինչ-որ լուրջ բանակցությունների մասին է, ապա դա պոտենցիալ չափազանց վտանգավոր քննարկում է։ Նման ուժերը համաշխարհային պրակտիկայում կիրառվում են, որպես կանոն, երկու կողմերի համաձայնությամբ: Այս դեպքում դա պոտենցիալ շատ վտանգավոր թեմա է»։
Պեսկովն ակնարկել է այն վտանգի մասին, որն անխուսափելի կլինի, եթե ԵՄ անդամ երկրները, առանց Ռուսաստանի համաձայնության, որը, հասկանալի է, չի լինելու, խաղաղապահ ուժեր մտցնեն ՈՒկրաինա:
Ավելի վաղ, հունվարի վերջին Օրբանն ասել էր, որ Հունգարիայում տագնապով են հետևում ՈՒկրաինային սպառազինությունների մատակարարմանը և մտավախություն ունեն, որ ԵՄ երկրներից ինչ- որ մեկն այնտեղ կուղարկի իր զորքերը: Փետրվարի 16- ին լեհական «Ynet» պարբերականը հայտնել Էր ՈՒկրաինայի զինված ուժերի կազմում առաջին լեհական հատուկ ստորաբաժանման կազմավորման մեկնարկի մասին: Վիկտոր Օրբանը խոսել էր այն մեծ ռիսկի մասին, որ ՈՒկրաինայի դաշնակից երկրների զինվորները նույնպես կմասնակցեն ռազմական գործողություններին:
Եթե ՆԱՏՕ-ի հովանու ներքո խաղաղապահներ մեկնեն ՈՒկրաինա, նրանք կդառնան օրինական թիրախ ռուս զինվորականների համար. РБК-ի տեղեկացմամբ , այս մասին Telegram-ում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Նրանց (ՆԱՏՕ-ի երկրների) իրական մտադրությունները պարզ են՝ շփման գծում ուժի դիրքերից իրենց ձեռնտու խաղաղություն հաստատել: Իրենց «խաղաղապահ» զորքերն ՈՒկրաինա մտցնել ինքնաձիգներով և տանկերով, դեղին աստղերով ինչ-որ կապույտ սաղավարտներով»,- գրել է Մեդվեդևը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի կարծիքով, ՆԱՏՕ-ի խաղաղապահներն ՈՒկրաինայում հայտնվելու դեպքում հակամարտության մեջ կմտնեն Ռուսաստանի հետ, ինչն իրավիճակը կհասցնի անվերադարձի կետին և կսանձազերծի «այն Երրորդ համաշխարհայինը»:
«Ակնհայտ է և այն, որ այդպիսի «խաղաղապահները» մեր ուղղակի թշնամիներն են,- գրել է ՌԴ նախկին նախագահը:- Գայլեր՝ ոչխարի մորթիով: Նրանք օրինական թիրախ կլինեն մեր Զինված ուժերի համար, եթե առանց Ռուսաստանի համաձայնության, տեղակայվեն առաջնագծում զենքերը ձեռքերին և անմիջականորեն սպառնան մեզ։ Եվ այդ ժամանակ այդ «խաղաղապահները» պետք է անխնա ոչնչացվեն»:
ՈՒկրաինայի նախագահի կայքում գրանցվել է առաջարկ՝ խնդրել ԱՄՆ- ին՝ իր միջուկային զենքը տեղակայել ՈՒկրաինայում: Անդրադառնալով նշված խնդրագրին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՈՒկրաինայի նախագահի կայքում հայտնվող ոչ բոլոր խնդրագրերին կարելի է լուրջ վերաբերվել:
«Այս թեմայի ակտիվացումն ինքնին նոր տարր չէ,- ասել է Պեսկովը:- Հիշենք երկու տարի առաջ Մյունխենի կոնֆերանսը, որտեղ նման հնարավորության մասին խոսեց ինքը՝ (ՈՒկրաինայ) նախագահ Վլադիմիր Զելենսկին»։
Պեսկովը միաժամանակ ասել է, որ դա այն հիպոթետիկ վտանգն է, որին Ռուսաստանը չի կարող ուշադրություն չդարձնել։
Նույն խնդրագրին Telegram-ում անդրադարձել է նաև Մեդվեդևը.
«Կիևում ամենաակտիվ նացիստներից ոմանք հանրագիր են հրապարակել իրենց նարկոնախագահին՝ «ՈՒկրաինայի միջուկային կարգավիճակի վերականգնման» վերաբերյալ՝ ՈՒկրաինայի կողմից ուրիշի (ՆԱՏՕ-ական) միջուկային զենք տեղակայելու և օգտագործելու հնարավորությամբ:
Եվ ի՞նչ: Տանկերն ու հրթիռները մատակարարում են, ինքնաթիռները գրեթե պատրաստ են տալ։ Տեսնում ես, և իրենց միջուկային զենքը կտան: Լավ մարդկանց համար ափսոս չէ: Առավել ևս՝ Բայդենը կարող է և չհիշել, թե ում է նվիրել ծածկագրերով իր ճամպրուկը:
Եվ ինչպե՞ս պետք է պատասխանեն մեր քաղաքացիներն այս խոզաբանդերական ապոկալիպսիկ զառանցանքին։
Հնարավոր է, հավանաբար, ռուսական միջուկային զենքի անհապաղ կանխարգելիչ կիրառման մասին ռուսական խնդրագրի տեսքով՝ այն դեպքում, եթե տկարամտություն ունեցող պապիկն, այնուամենայնիվ, իր ճամպրուկը ներկայացնի սպիտակ փոշու սիրահարին: Կամ պատահաբար կորցնի այն Կիև հաջորդ այցելության ժամանակ»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/221051/03/23/35/?fbclid=IwAR3a1M5C83u1sc_LIY13r0ug5z7o8NCQLIZfWvxuCiV9g7TSzqThR7-YQVo

Դիտվել է՝ 9173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ