Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Խորհրդակցություն նախագահի նստավայրում

Խորհրդակցություն նախագահի նստավայրում
17.07.2016 | 19:34

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ:
Խորհրդակցության մասնակիցները նախագահին զեկուցել են առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցների մանրամասները, ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:


Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ մեկ ոստիկան զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել: «Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտնվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ», - ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:
Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ևս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել՝ լրագրողներին փոխանցեց Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Նրա խոսքով, այսօր մի խումբ անձինք, զինված ինքնաձիգներով և ատրճանակներով հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա, մուտք են գործել տարածք և այնտեղ բռնությամբ պահում են պատանդների: Պատանդները ոստիկանության ծառայողներ են: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետևանքով մեկ ոստիկան վիրահատվել է՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ ոստիկանին վիրահատել են: «Ոստիկանը ստացել է որովայնի առաջնային պատի վնասվածք»,- նրա առողջական վիճակը կայուն բավարար է:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ