Երևանում սկսվել է ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որը նախագահում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀԱՊԿ-ը հիմա նախագահում է Հայաստանը, բայց կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է, որ նույնպես մասնակցելու է նիստին:
ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների նիստին մասնակցելուց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Ադրբեջան: Երևանում և Բաքվում նա շարունակելու է բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: