Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Դուք ու՞մ կողմից եք

Դուք ու՞մ կողմից եք
01.06.2024 | 07:18

Մեր մեջ ապրող մի տեսակ կա, որը դնում է իրավունքի ու քարտեզների տեսակետից, իբր ապացուցում է, որ Արցախի, Տավուշի ու մնացած հայրենիքի հանձնվող հատվածները մերը չեն ու չեն եղել։

Դեռ մի կողմ դնենք սրանց պատմա-իրավական տգիտության մակարդակը և կոնտեքստից կտրված դատողություններ անելու սովորությունը։ Հարցը մնում է մեկը՝ ԴՈՒՔ ՈՒ՞Մ ԿՈՂՄԻՑ ԵՔ։ Մի պահ էլ, ասենք թե, այդ պատկերացրած իրավունքը ու քարտեզները լրիվ ճիշտ են, բայց սրանից հարցի էությունը էլի չի փոխվում՝ ԴՈՒՔ ՈՒ՞Մ ԿՈՂՄԻՑ ԵՔ։

Սա ոչ մասնագիտական, ոչ էլ տրամաբանական հարց է, սա մաքուր արժեհամակարգային հարց է։

Դուք մտածեք՝ հո ձեր «պահապան հրեշտակը» միշտ իշխանության ղեկին չի՞ լինելու։ Այ իրենից հետո ասեմ՝ ինչ է լինելու. նույն հարցն ենք տալու, բայց արդեն անցյալ ժամանակով՝ ԴՈՒՔ ՈՒ՞Մ ԿՈՂՄԻՑ ԵՔ ԵՂԵԼ։

Հետո գալու են իրավունքի իրական մասնագետ դատախազներ ու դատավորներ, և նրանք, հիմնվելով եվրոպական լավագույն երկրների նախադեպային իրավունքի վրա, մասնավորապես՝ Ֆրանսիայի, կայացնելու են հակակոլաբորացիոնիստական որոշումներ։

Դուք կոլաբորացիոնիստ չեք, չէ՞, բայց, չգիտես ինչու, խոսույթը մեկին-մեկ համապատասխանում է ֆրանսիացի կոլաբորացիոնիստների արդարացումներին. «Հզոր թշնամու առաջ երկիր էինք փրկում»։ Ֆրանսիական արդար դատարանը դա չհամարեց որպես արդարացում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ