ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Վերլուծեք, որպեսզի մենք էլ հասկանանք` Մակրոնն ինչու՞ է մեզ զենք վաճառում կամ Մանուշյան վերահուղարկավորում

Վերլուծեք, որպեսզի մենք էլ հասկանանք`  Մակրոնն ինչու՞ է մեզ զենք վաճառում կամ Մանուշյան վերահուղարկավորում
07.03.2024 | 09:35

Հարգարժան իրանագետներ, կարծես ՀՀ պաշպանոության նախարարի Թեհրան այցից ավելի պատեհ առիթ չի կարող լինել:

Գուցե վերջապես մի վերլուծական հոդվա՞ծ գրեք, ցույց տաք Իրանի բանակի և հետախուզության էթնիկ կազմը:

Հրամանատարական պաշտոններում ազեր-թուրքերի խտության աստիճանը:

Չէ՞ որ մեր հարևան Իրանը հայտարարում է որոշակի

զարգացումների դեպքում Հայաստան զորք մտցնելու

մասին:

Եվ բացահայտեք նաև Իրան -Ֆրանսիա,

մանավանդ այս էտապում չթմբկահարվող, բայց դիվանագիտական և պետական մակարդակով գլխապտույտ արագությամբ զարգացող հարաբերությունները:

Արեք նման վերլուծություն ու գուցե մենք էլ

կհասկանանք, թե Մակրոնն ինչու է մեզ զենք վաճառում կամ Մանուշյան վերահուղարկավորում:

Արեք նման վերլուծություն, չէ՞ որ տիտղոսակիր իրանագետներ եք, սերունդ կրթող ու դաստիարակող, հանրային միտք գեներացնող ազնիվ մտավորականներ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ