«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լոգիկա չունե՞ք

Լոգիկա չունե՞ք
24.09.2023 | 10:10

Հանրապետության հրապարակում հավաքվածների մոտ կան Հայաստանի և Արցախի դրոշները։

Օպերայում հավաքվածների մոտ կան է՛լ ԱՄՆ-ի, է՛լ ԵՄ-ի ու Եվրոպայի տարբեր երկրների, է՛լ Ուկրաինայի դրոշներ, ու դեռ սրանք էլ առաջիններին ասում են՝ օտարի գործակալ։

Արա, լոգիկա չունեք՝ դա գիտենք։

Աչքե՞ր էլ չունեք։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ