«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սպասենք հաջորդ զոհին

Սպասենք հաջորդ զոհին
28.11.2022 | 07:36

Լոռու մարզում, բռնապետիկի ավտոշարասյան համար ճանապարհ բացելիս, պարեկ-ենիչերիները դաժանորեն ծեծել են քաղաքացիներին։


Զարմացա՞ք... Իսկ ես՝ ոչ։ Եթե մենք մոռացանք, այսինքն՝ հանդուրժեցինք Սոնա Մնացականյանի սպանությունը, Արմեն Գրիգորյանի սպանությունը, Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, զոհված զինվորների հարազատների նկատմամբ վայրագությունները, Էդգար Ղազարյանի ծեծուջարդը, ուրեմն... չշարունակեմ։ Իսկ բռնապետիկը, իր լեդիմակբեթյան սինդրոմ ունեցող կնոջ հետ, հագուրդ է տալիս իրենց ընտանեկան սադիստական հակումներին։
Սպասենք հաջորդ զոհին...


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 20892

Մեկնաբանություններ