«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Օսկարակիր» ղեկավարներ

«Օսկարակիր» ղեկավարներ
12.11.2022 | 11:03

Հոլիվուդյան հայտնի դերասան Շոն Փենը հանդիպել է Զելենսկուն և նրան հանձնել Օսկարի արձանիկ, հավանաբար, Ուկրաինայի նախագահի դերը «գերազանց» կատարելու, ողջ Արևմուտքի համար «տառապյալի» ու «սրբի» դերակատարման, նրանց «մուննաթի» շանտաժի տակ պահելու, բոլորի հետ տանկ վարելու դասընթացներ անցկացնելու համար։


Լավ դերասաններ են էս բոլոր նորահայտ գունավոր, կանաչ ու նաև տարաշեղված ղեկավարները՝ օսկարակիր, իրենց պաշտոնները խեղկատակության մակարդակի դերակատարման հասցնելու, դեմոկրատիայի անունից բռնապետիկ ու օրինախախտ, սուտիմուտի ժողովրդավարություն խաղալով:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 7857

Մեկնաբանություններ