ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Բայդենը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը

Բայդենը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը
22.02.2021 | 00:29

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրը:

«Չնայած Բայդենի վարչակազմը պնդում է, որ ցանկանում է սկզբում նստել բանակցությունների սեղանի շուրջ, կան նշաններ, որ պատժամիջոցների մեղմացումը սարերի հետևում չէ: Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ, բայց մոտ է», - թերթին հայտնել է ազգային անվտանգության ոլորտի լավատեղյակ աղբյուրը։
Bloomberg-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարբերակ է քննարկում, թե ինչպես կարելի է հեշտացնել Իրանի ֆինանսական վիճակը՝ առանց տնտեսական պատժամիջոցները հանելու: ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտնել էր, որ Եվրամիությունը ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի մասնակցությամբ իրանական միջուկային գործարքի շուրջ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու հնարավորության շուրջ: ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ շահագրգռված է Իրանի հետ բանակցություններում ԵՄ հովանու ներքո եւ միջազգային միջնորդների «վեցյակի» մասնակցությամբ, որի մեջ մտնում են Մոսկվան եւ Պեկինը: Ի պատասխան Վաշինգտոնի հայտարարության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ վեցյակը դադարել է գոյություն ունենալ, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից՝ մնացել են միայն հինգ միջնորդներ, եւ նշել է հակաիրանական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 7989

Մեկնաբանություններ