Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուենդի Մորթնի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուենդի Մորթնի հետ
15.01.2021 | 22:22

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին եւ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Երկուստեք կարեւորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը, որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացումը:


Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր փոխանակել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման եւ քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ:

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ