ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Էդմոն Մարուքյան. Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն այն մասին են, որ դեռ երկար ժամանակ վաղ է լինելու խոսել խաղաղության մասին

Էդմոն Մարուքյան. Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն այն մասին են, որ դեռ երկար ժամանակ վաղ է լինելու խոսել խաղաղության մասին
11.12.2020 | 14:09

Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն այն մասին են, որ այս տարածաշրջանում դեռ երկար ժամանակ վաղ է լինելու խոսել խաղաղության մասին՝ Աժ ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։


«Էրդողանի հայտարարությունները հակասում են մեկը մյուսին։ Առաջինը, եթե նա շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ցեղասպանությունն իրականացնողների անունը հատուկ առանձնակի դիտավորությամբ այնտեղ հնչեցնելը նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից։ Հետևաբար, անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ»,- ասաց նա։


Ըստ Մարուքյանի՝ պատահական չէր Ռուսաստանի արձագանքը, որովհետև նրանք իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանի դեմ են գնում։ «Ինչո՞ւ, որովհետև այս փաստաթղթի միջնորդը, պահպանողն ու հետևողը ՌԴ-ն է՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկիր։ Մինչև իրենք չհրաժարվեն այդ ցեղասպան մտադրություններից, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, համագործակցություն, թե հանուն տարածաշրջանի զարգացման ճանապարհները բացենք, իրար հետ առևտուր անենք, եսիմ ինչ անենք։ Այսինքն՝ նախ պետք է մարդիկ այդ հռետորաբանությունից հրաժարվեն։ Ակնհայտ երաշխիք պետք է լինի, որ որևէ նպատակ չկա այլևս որևէ ձևով ոտնձգություն իրականացնել ՀՀ սուվերեն տարածքի կամ Արցախի մնացած տարածքի նկատմամբ»,- ասաց Մարուքյանը։

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ