Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այց է կատարելու Ադրբեջան

Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այց է կատարելու Ադրբեջան
08.12.2020 | 20:36

Թուրքական TRT հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Ադրբեջանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվելու է երկու երկրների հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։ Ըստ TRT-ի՝ Էրդողանն ու Ալիևը քննարկելու են նաև ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանն առնչվող հարցեր, որը հրադադարի մոնիթորինգ է իրականացնելու Լեռնային Ղարաբաղում։

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ