10.12.2013|
20:50
Մոտենում է Նոր տարին. և ինչպես հետազոտությունն է պարզել` այդ ընթացքում մեծանում է նաև չնախատեսված հղիությունների քանակը: Այդ օրերին կանայք իրենք իրենց մեծ անակնկալ են մատուցում` հղիանալով խմիչքի ազդեցության տակ, ոչ գիտակից վիճակում: Հետազոտողները պարզել են, որ մոտ 51 տոկոս կանայք, ովքեր թեժ Ամանոր են նշում, մեծացնում են չնախատեսված հղիության վտանգը:
Ինչ խոսք, ոմանց համար դա իսկական ամանորյա նվեր է, ոմանց համար էլ` իսկական գլխացավանք: Հետազոտողները նշել են, որ չնախատեսված հղիությանը նպաստում են ալկոհոլն ու տոնական մթնոլորտը, ինչը պարզապես մոռացնել է տալիս հակաբեղմնավորիչների մասին: