ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քթածակ ունեցեք, պատմության իմացություն

Քթածակ ունեցեք, պատմության իմացություն
18.03.2023 | 00:27

Ասում են՝ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. ու՜ր էր թե՝ դժբախտությունն այդքանով
ավարտվեր:
Ո՛չ, ՀՀ ծախու գլուխները իրենց կեղտոտ ձեռքերը չեն լվացել Արցախից, նրանք ամեն կերպ փորձում են մեր արժանապատիվ փոքրիկ երկիրը խցկել Ադրբեջանի երախը:
Էդ նպատակով նրանք պայմանավորվածություններ են ունենում թշնամու հետ, հայտարարություններ են անում, սպառնում են ԱՀ ղեկավարությանը, իրենց մարդիկ են փորձում տեղավորել երկրամասի պետական համակարգում: Էս ամենի դեմը պիտի առնել:

Արցախահայությունը հիմա, ըստ էության, պայքարում է ոչ միայն Ադրբեջանի արյունարբու իշխանության, այլև նրա հետ քաղաքական հիմնուղիով դաշնակցող ՀՀ իշխանության դեմ:
Լավ թե վատ, Արցախը ներկա պահին մի գործընկեր ունի միայն՝ ՌԴ-ն: Նրա հետ պիտի հարաբերվել
խելացի և հարգալից, հակառակ դեպքում՝ անախորժությունները սպասեցնել չեն տա:
Մենք հայ-ռուսական երկխոսության դարավոր լավ ավանդույթ ունենք, ապավինենք դրան, և ոչ թե տուրք տանք հակառուսական անպտուղ հիստերիային, որ հիմա մոդայիկ է աշխարհով մեկ: Մենք մեր շահերն ունենք, մեր պատմությունը՝ Ռուսաստանի հետ: Մենք դեռ շատ բան կարող ենք ստանալ այդ երկրից, եթե հեռատես ու լրջմիտ լինենք էս վտանգավոր ժամանակահատվածում:
Ոչ թե տխմարորեն ու ցուցադրաբար, օտարներին հաճոյանալու համար հակադրվել ռուսներին, այլ կլոր թե քառակուսի սեղանի շուրջ, հավասարակշիռ, հիմնավորապես խոսել նրանց հետ, քննարկել ու ակնկալել:
Սա հատուկ նրա՛նց եմ ասում, ովքեր օրերս բողոքի ակցիա են արել ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ:
Չեմ կասկածում, բարի նպատակ կար նրանց մտադրության մեջ, բայց ձևը ճիշտ չէր ընտրված: Եվ հետո՝
աչք էր ծակում, որ ակցիան հրահրված էր Երևանից, ինչը առավել վնասակար է դարձնում կատարվածը:
Արցախում թե Հայաստանում ռուսներին զայրացնել պետք չէ, մենք դրանից ոչինչ չենք շահի,
ընդհակառակը՝ կտուժենք: Քթածակ պիտի ունենալ, պատմության իմացություն և հեռատեսություն: Ովքեր դեռ չեն հասկանում էս ակնհայտ ճշմարտությունը, փորձեմ բացատրել չափածո.

ՌՈՒՍԱԿԱՆ ԼԻՐԻԿԱ
(Հարավկովկասյան հանգույց)

Ռուսը կանգնել է մեջտեղ զինավառ՝
արջի պես ծանր, բայց՝ խաղաղավուն,-
կապույտ աչքերով նայում է ապշած՝
ոնց են իր ուռած ձվերով խաղում:

Իլհամասողուն, նիկոլադողուն
ձեռքեր են տակից քսվում բազմիմաստ -
իբր դա կրքի խաղ է հեշտամույն,
այնինչ ուզում են… ձվատե՛լ նրան:

Արջ է՝ համբերող, բայց և՝ հիշաչար,
այդ ծաղրանքը նա հաստատ չի ների -
իր ավտոմատի սվինը սուրսայր
կխրի ծակը ձվասերների:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6656

Մեկնաբանություններ