ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի՛ փոխվում

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի՛ փոխվում
17.03.2023 | 22:39

ՈՒսապարկերի փոփոխությունից Երևանը չի փոխվում։
Մի ուսապարկին կփոխարինի մեկ ուրիշը, որն առանց հոդաբաշխ բացատրության կհեռացվի պաշտոնից, նրան փոխարինելու կգա հերթական անանուն, ամորֆ, անկենսագիր, անձեռագիր մի անձեռոցիկ....
ՈՒղղակի կլինի այս նոր անձեռոցիկը մի քիչ թրաշամանուկ, լրիվ կամ մասամբ ձայնազուրկ, լիովին
կտնօրինի Երևանի բյուջեն ու կվարի քաղաքային անոմալ մեծ չափերի նոր ձեռք բերած ավտոբուսը դեպի երևանցիների վերջին կանգառ..

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 3122

Մեկնաբանություններ