ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պաշտոնի շնորհում և զրկում

Պաշտոնի շնորհում և զրկում
06.08.2023 | 08:35

Այսօր տեղեկացա ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի պաշտոնից ազատման մասին:

Ես նրան չեմ ճանաչել, շփում չեմ ունեցել, չեմ կարող բնութագրել՝ մարդկային և պրոֆեսիոնալ որակներով, միայն գիտեմ, որ մինչև հեղափոխությունը զբաղեցրել է 2015-2018 թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի պաշտոնը, ենթադրում եմ ունեցել է կապիտանի կամ առավելագույնը՝ մայորի կոչում:

Քրեակատարողական ծառայությունը պատժի նպատակների կատարումն ապահովող կարևորագույն պետական կառույց է, որը գործելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավասությանը վերապահված գործունեության շրջանակներում՝ ապահովում է ոլորտային պետական քաղաքականության իրականացումը։

Սա բավականին բարդ ու խնդիրներով լի ոլորտ է, որը կառավարելու համար հավատացեք ոչ միայն պետք է օժտված լինել մասնագիտական ունակություններով, այլև անհրաժեշտ է ունենալ բարոյական, արդարամիտ մարդու հեղինակություն, համբավ, կամային հատկանիշներ, փորձ, այլապես՝ ձախողումն անխուսափելի է:

Ինձ մշտապես զարմացրել է, թե իշխանություններն ինչ հեշտությամբ են քաղաքացիական կամ ցածր կոչումներ ունեցող, անփորձ աձանց նշանակում տարբեր պատասխանատու, սպեցիֆիկ բարձր պաշտոններում, ավելին, այսպես ասած օդից, նրանց շնորհում գնդապետի կամ գեներալի կոչումներ, իսկ կարճ ժամանակ անց ազատում պաշտոնից:

Իսկապես չգիտեմ, թե ինչպես և ինչ իրավական ընթացակարգով է օրինակ՝ բանկի մասնագետը նոր պաշտոնում դառնում գնդապետ, ղեկավարի օգնականը՝ գեներալ, սովորական իրավաբանը, դատավորը կամ դատախազը՝ գնդապետ կամ գեներալ ու այդպես շարունակ:

Մի բան պարզ է, որ երկրում առկա կառավարման խնդիրների զգալի մասը պայմանավորված է նաև այս մոտեցմամբ, որ սպեցիֆիկ, նեղ մասնագիտական մոտեցում պահանջող պաշտոնները (կոչումները) շնորհվում են յուրայիններին և ենթադրաբար՝ կամայական:

Նման մոտեցումից տուժում է երկիրը, արժեզրկվում է պաշտոնը, անկում է ապրում հենց իշխանության վարկը:

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ