ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նահատակ հերոսի ծնողը չհիասթափվի, դուք հիասթափվե՞ք

Նահատակ հերոսի ծնողը չհիասթափվի, դուք հիասթափվե՞ք
05.08.2023 | 19:24

Ամենահեշտը հայտարարելն է, որ հիասթափվել ես բոլորից ու ամեն ինչից և գնալ զբաղվել սեփական գործերով ու արդարացնել վայելքներդ։

Խոսքն էն մարդկանց մասին է, ովքեր ունեն այլոց արտասուքը սրբելու հնարավորություն՝ տիրապետելով դրա համար պատշաճ հանրային դիրքի կամ կարողության։

Խոսքն էն մարդկանց մասին է, ովքեր հիասթափվելուց առաջ զոհողության ոչ մի դրսևորում չեն ունեցել։

Մի օր, երբ ձեր ընտանիքի անդամներին կհրամայեն çık git evimden! (ռադդ քաշիր տնիցս), կամ երբ հեռավոր արտասահմանյան երկրից համացանցով կտեսնեք, որ էդ հրամանը տալիս են ձեր բարեկամներին, էն ժամանակ գուցե մտքներովդ անցնի, որ էս կյանքը մենակ ուտելու համար չի տրված, որ էս կյանքը ձեզ շնորհվում է առաքելություն ունենալու համար։

Նահատակ հերոսի ծնողը կամ զավակը չհիասթափվի, դուք հիասթափվե՞ք։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ