ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երբ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Երբ  Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
30.07.2023 | 17:21

Երեք եզրակացություն՝ ադրբեջանցի ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության բնակչի առևանգման հետ կապված, ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լաչինի միջանցքով փորձում էր տեղափոխել Հայաստան՝ բուժման նպատակով։

1.Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ի վիճակի չէ պատասխանատվություն ստանձնելու իր դրոշի ներքո քաղաքացիներին մի կետից մյուսը տեղափոխելու անվտանգության համար։

2.Ռուս խաղաղապահները դե ֆակտո կորցրել են վերահսկողությունը Լաչինի միջանցքում՝ երթուղու փոփոխության պահից հետո։ Նիկոլ Փաշինյանը երթուղին փոխելու մեջ մեղադրեց Արցախի Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարությանը` ի դեմս Արայիկ Հարությունյանի և մի շարք այլ անձանց, ովքեր մինչ օրս լռում են այս մեղադրանքների վերաբերյալ, ինչը նշանակում է, որ ընդունում են իրենց մեղքը կամ ենթարկվում են շանտաժի և նույնիսկ վախենում են բարձրաձայնել։

3.Այն պահից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը Ադրբեջանի կազմում նշելով, ադրբեջանական կողմը սկսեց լկտիանալ՝ միջանցքում հայտնվեց ապօրինի սահմանային անցակետ, իսկ Արցախը հայտնվեց փաստացի շրջափակման մեջ, որը շարունակվում է ավելի քան յոթ ամիս:

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ