ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մոսկվան արցունքներին չի հավատում

Մոսկվան արցունքներին չի հավատում
27.07.2023 | 08:48

Հայերը բողոքոմ են, որ ռուսները չեն օգնում Արցախին։ Իսկ ի՞նչ ենք արել մենք։ Մենք դավաճանել ենք մեր հավատարիմ դաշնակցին, Թուրքիային և Արևմուտքին բերել ենք Ռուսաստանի թիկունքը։ Մենք մոռացել ենք, որ առանց Ռուսաստանի Հայաստանը նույնիսկ մի օր չի գոյատևի։ Այսօր թուրքական տանկերը 30 կիլոմետր են հեռու Երևանից։

1941 թվականին թուրքական չորս դիվիզիա կանգնած էր Արաքսի մյուս ափին և սպասում էր Ստալինգրադի անկմանը, որ անցնի Արաքս գետը և հայ ժողովրդի կեսին ոչնչացնելուց հետո, մյուս կեսին էլ բնաջնիջի ու աշխարհի երեսից վերացնի մեզ։

Հայաստանը չգնահատեց իր դաշնակցին, անցավ թշնամու կողմը և այսօր Հայաստանը դարձել է թուրքական վիլայեթ, իսկ Արցախն արնաքամ է լինում։ Մոսկվան արցունքներին չի հավատում։

Նա հայերին դավաճան է համարում։

Ես նոր եմ հասկանում ցարական Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերը․

«Մեզ Հայաստանը պետք է առանց հայերի»։

Ես նոր եմ հասկանում, թե ինչու Հայրենական պատերազմից հետո բանակ գնացած հայ զինվորները բանակում միայն շինարար էին, վարորդ և խոհարար։ Նրանց զենք չէին տալիս։

Ռուսները հայերին չէին վստահում։

Նույնիսկ երեք հայ նշանավոր գեներալների՝ Սարգիս Մարտիրոսյանի, Նվեր Սաֆարյանի և Ասքանազ Կարապետյանի՝ Գլխավոր Շտաբին ուղարկած բողոքի նամակը չի կարողացել համոզել ռուսներին, որ հայերը մի օր չեն դավաճանի իրենց։

Այսօր այդ կասկածները իրականություն են դարձել։

Էդվարդ ՍԱՐԳՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4049

Մեկնաբանություններ