Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իշխանությունը ԵԽԽՎ-ից ժամանա՞կ է ուզում

Իշխանությունը ԵԽԽՎ-ից ժամանա՞կ է ուզում
24.06.2008 | 00:00

ԵԽԽՎ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներ Ժորժ Կոլոմբիեն և Ջոն Պրեսկոտը հունիսի 16-ին Երևանում էին երկօրյա այցով, որպեսզի հունիսի 23-ին` վեհաժողովի ամառային նստաշրջանի մեկնարկից առաջ, Հայաստանի իշխանությունների 1609 բանաձևից բխող պարտավորությունները գնահատեն և զեկույցով ներկայացնեն: Սակայն մինչ այդ ԵԽԽՎ մոնիտորինգի ղեկավար Սերհի Հոլովատը վեհաժողովի նախագահին ուղղված իր նամակում նշել է, որ համազեկուցողները` Ժ. Կոլոմբիեն և Ջ. Պրեսկոտը, «Հայաստանի իշխանությունների` վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված մինչ այժմ արձանագրված առաջընթացն անբավարար են գնահատում»: Վերջինս նաև արդարացված է համարել լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննարկում անցկացնելը:
Իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներից փորձեցինք պարզել, թե արդյոք իրենց համար անսպասելի՞ էր նման գնահատականը, և ընդհանրապես, ինչպիսի՞ զարգացումների ականատես կլինենք: Հանրապետական Արմեն Աշոտյանը նախ վկայակոչեց Ժ. Կոլոմբիեի` «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցը, որտեղ նա ընդհանուր առմամբ գոհ էր կատարված աշխատանքներից, ապա հավելեց. «Եվրախորհրդի տրամադրվածությունը Հայաստանի հանդեպ դեռ կտեսնենք, պետք չէ շատ շտապել: Ճիշտ կլինի սպասելը մինչև խնդիրը կքննարկվի»: Աշոտյանը կարծում է, որ կգնահատվեն ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իշխանությունների կատարած քայլերը, սակայն նաև չի բացառում, որ խնդրի վերաբերյալ վերջնական գնահատական կհնչեցվի աշնանը: Իսկ ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանն էլ նշեց, որ համազեկուցողների հետ իրենց հանդիպումների ընթացքում նման գնահատական չի լսել, սակայն նա ևս Աշոտյանի պես կարծում է, որ կգնահատվեն իշխանության ջանքերը: Վերջնական գնահատականի առումով ևս Շահբազյանը կիսում էր ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքը: «Ավելի շուտ կլինի այս փուլի ամփոփումը, որը մեծ չափով արդեն ավարտվել է: Հիմնական խնդիրները, սակայն, դեռևս չեն պարզաբանվել: Վերջնական եզրահանգումներ նրանք այսօր դժվար կատարեն»,-շարունակեց նա:
ԲՀԿ-ից հարցի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրեց խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով ավելի որոշակի խոսեց: «Երկու տարբերակ է հնարավոր. առաջինը` Հայաստանին ձայնի իրավունքից կզրկեն, ինչը քաղաքական գործընթացներում ծանր զարգացումների կհանգեցնի, և երկրորդ, որն ավելի հավանական է, կրկին մի քանի ամիս ժամանակ կտրվի Հայաստանին, 1609 բանաձևի պահանջները լիովին կատարելու համար: Իսկ սա ենթադրում է ԱԺ-ի լարված աշխատանք»: Միևնույն հարցի շուրջ ցանկացանք լսել նաև ՕԵԿ պատգամավորների տեսակետը, սակայն կամ նրանց հեռախոսները չէին պատասխանում, կամ էլ (ինչպես Հեղինե Բիշարյանը) խոստացան այդ հարցի շուրջ մտորել, հետո միայն պատասխանել, բայց ողջ օրվա ընթացքում խուսափեցին որևէ կարծիք հայտնել:
Փաստորեն ստացվում է, որ կոալիցիոն ուժերն առավելագույնը հույս ունեն, որ ԵԽԽՎ-ն մի փոքր էլ ժամանակ կտա` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7546

Մեկնաբանություններ