Ռուսական հեղափոխական պայքարի տարիներին տասնյակ հազարավոր աննկուն, խիզախ նվիրյալ անձանց կողքին եղել են տասնյակ, հարյուրավոր ոստիկանության գործակալներ, սադրիչներ։ Ռուսաստանի գլխավոր սադրիչը կոչվում էր Եվնո Ազեֆ, և՛ ոստիկանության գործակալ, և՛ Սոցիալիստական հեղափոխական։ Ազեֆը կայսրության ամենաբարձր վարձատրվող գաղտնի գործակալն էր՝ ստանալով 1000 ռուբլի ամսական։
Արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր, «Վերք Հայաստանի» հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռ Կոնստանդինի վերաբերյալ 1897 թ․ փետրվարին Թիֆլիսի «Արձագանք» թերթը այսպիսի լուր տպագրեց․ «Կրթական ասպարիզում իւր բարեգործութեամբ յայտնի մեծ․ պ․ Աղէքսանդր Մանթաշեանը որոշեց Խաչատուր Աբովեանի անդրանիկ թոռ Կոնստանդին Աբովեանին, որ մի 18 տարեկան երիտասարդ է և իւր միջնակարգ ուսման ընթացքը առաջիկա մայիսին աւարտում է Գէորգեան ճեմարանում, իւր թոշակաւոր ընդունելով, ուղարկել Գերմանիա, բարձրագոյն ուսում ստանալու համար»։
Չգիտեմ՝ նո՞ր երևույթ է, թե՞ հին, բայց, ամեն դեպքում, սարսափելի է. տպավորություն է, որ շատերը, ցավոք, հասարակության ճնշող մեծամասնությունը ամեն օր սպասում է, թե ո՞վ է մի տեղ սայթաքելու, որպեսզի ոչնչացնեն, կոտրեն, փչացնեն մարդուն։
«ՄՈՒՆՔ» տեխնադպրոցի համայնքը պետք է իմանա, որ իրենք մտահղացել, նախաձեռնել ու իրականացրել են Անկախության Բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մինչ օրս չիրագործված ծրագրային նախաձեռնություններից մեկը։
Երբ զարմանում եք, թե 1915թ. այդ ինչպես էին հազարավոր հայեր գրեթե կամավոր լքել իրենց տները և, ընդամենը մի քանի տասնյակի հասնող թուրք ասկյարների ուղեկցությամբ, անապատներով հնազանդ քայլում դեպի անխուսափելի մահ, հիշեք, որ նրանց ներշնչել էին, թե դա արվում է հանուն իրենց փրկության...
Ինչո՞վ է Փաշինյան Նիկոլը տարբերվում Ջուղայի խաչքարերն ավիրող, ոչնչացնող թուրք բարբարոսներից: Տարբերվում է նրանով, որ ցանկանում է այդ խաչքարերը ոչնչացնել մեր երիտասարդության մտքերում և սրտերում...
Թուրք կառավարութիւնը և Իթթիհատի Պոլսոյ կեդրոնը առանձինն հայ ժողովուրդին տեղահանութենէն առաջ իսկ գաւառները հրահանգ ղրկած էին գրաւելու տարագիրներու ոչ միայն անշարժ կալուածները, այլ բովանդակ շարժուն ստացուածքը` դրամ, գոհարեղէն, ապրանք, թանկագին քարեր, կարասիներ և այլն: Այսպէս ալ եղաւ: Մինակ տուներու մէջ գտնուածով չբաւականացան:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։