Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նիկոլ Փաշինյանի նոր կարգախոսը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»

Նիկոլ Փաշինյանի նոր կարգախոսը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»
26.06.2024 | 14:38

Կարգախոսն այդ նոր է զուտ ձևական առումով։ Պարզապես նախկինոմ այն Դավիթ Տոնոյանի շուրթերով հնչեցվում էր, ակնարկելով, որ նոր տարածքներ են գրավվելու Ադրբեջանից, եթե հանկարծ նոր պատերազմ լինի։ Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք չկա։

Հիմա այդ կարգախոսը հնչում է իր բուն բովանդակությանը համապատասխան։ Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները։

Նոր կարգախոսի հետ հանրությանը հրամցվում են նաև նոր մեղավորներ։

Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի, պարտության մեղավորներ 2020-ին նշանակվեցին ՀՀ նախկին իշխանությունները։

2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը խաբեց հանրությանը և, քվեն ստանալուց հետո, արեց իր խոստացածի հակառակը։

2022-ից սկսած՝ Փաշինյանը դե ֆակտո և դե յուրե Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Մեղավոր նշանակվեց Ռուսաստանը։

Հիմա Փաշինյանը հանձնում է Հայաստանի տարածքները՝ ամբողջությամբ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը։ Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել նոր պատերազմի, տարածքային նոր կորուստների և մեր պետականության ոչնչացման։ Նիկոլը դա գիտի, բայց, հանուն սեփական անվտանգության, գնում է այդ ուղղությամբ։ Այս անգամ մեղավոր է նշանակվել ժողովուրդը (Ռուսաստանն ու նախկինները մշտական ռեպերտուարի մեջ են)։

Երբ Նիկոլը հայտարարում է, թե «Իրական Հայաստանի» օրակարգը ինքը վերցրել է ժողովրդից, և ժողովուրդն է դարձել պետական գաղափարախոսության հիմնադիրը, դա նշանակում է, որ իր բոլոր ձախողումների հեղինակ է նշանակվում ժողովուրդը, քանզի «Իրական Հայաստանում» տեղի են ունենում միակողմանի զիջումներ, ադրբեջանական պահանջների բավարարումներ և այլն։

Նիկոլին ու թուրքական շահերին ծառայող, Վազգեն Սարգսյանի անունը պղծողն էլ բաց տեքստով ու ցինիկաբար հայտարարում է, որ պետք է հանրաքվեով գնալ ԵՄ ուղղությամբ, պատերազմ հայտարարել Ռուսաստանին, ու երբ դա հանգեցնի պատերազմի, Հայաստանի կորուստների, ապա մեղավորությունը հնարավոր կլինի բարդել ժողովրդի վրա, հայտարարել, որ դա ժողովրդի ընտրությունն է եղել, ու չոր դուրս գալ ջրից։ Ահա այս սցենարի շրջանակներում է Հայաստանի արտգործնախարարությունը նախապատրաստում հանրությանը նոր պատերազմին, որ հետո ասեն՝ դե, մենք զգուշացրել էինք, մենք ի՞նչ կարող էինք անել։

Նիկոլն էլ իր հերթին նախապատրաստվում է նոր մեղավոր նշանակելուն․ այն կլինի ժողովուրդը։ «Թավշյա» թյուրիմացությունն այլ բան չէր էլ ենթադրում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ