Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Խնդիրը ոչ թե ռուսներն ու եվրոպացիներն են, այլ՝ մեր կողմից շախմատ խաղացողը

Խնդիրը ոչ թե ռուսներն ու եվրոպացիներն են, այլ՝ մեր կողմից շախմատ խաղացողը
26.02.2024 | 07:36

Երեք ու կես տարի է, ինչ գտնվում ենք ցուգցվանգի մեջ, երբ յուրաքանչյուր քայլ է՛լ ավելի է վատացնում մեր վիճակը։

Սկզբում «հզոր վարչապետը» կատարեց քայլ թագուհով և ռուսներին տեղաբաշխեց Արցախում ու Հայաստանի այլ մարզերում։ Հետո կատարեց քայլ ձիով և սահմանով մեկ տեղաբաշխեց եվրադիտորդներին։ Արդյունքում՝ ռուսները, մեր ձեռքը բռնած, մեզ հանեցին Արցախից, իսկ եվրոպացիներն էլ այդ ամենը լեգիտիմացրին։ Հիմա «հզոր վարչապետը» պատրաստվում է կատարել քայլ փղով ու իր իսկ կողմից «աշխատացրած» ՀԱՊԿ-ին վռնդել այստեղից։ Արդյունքը շատ ավելի վատ է լինելու։

Գուցե խնդիրը ոչ թե ռուսներն ու եվրոպացիներն են, այլ մեր կողմից շախմատ խաղացո՞ղը:

Հեչ պատահական չի, որ միջազգային հարաբերություններում ամենաշատ օգտագործվող քաղաքական տերմինը «սուբյեկտայնությունն» է, որը նշանակում է, թե ինչքանով ես դու գործոն։ ՀՀ սուբյեկտայնությունը զրոյացվեց այն պահից, երբ «հզոր վարչապետը» հրաժարվեց դիմադրելու և ինքներս մեզ պաշտպանելու գաղափարից։ Իսկ աշխարհում կա՛մ պետք է լինես գործոն, կա՛մ «մատերիալ»։ Մենք ինքնակամ մեզ հայտարարել ենք «մատերիալ», և մեզ բոլորը վերաբերվում են ինչպես իրենց շահերը սպասարկող «մատերիալի»։ Այստեղ ի՞նչն է սխալը։

Խնդրի լուծումը իրողությունները փոխելն է։ Գործող խաղի կանոնների պայմաններում մենք շանս չունենք և մաթեմատիկական ճշտությամբ գնում ենք դեպի վերջնական կործանում։

Իսկ դիմադրելու պոտենցիալ չունենալու մասին սուտը շատ նման է պատերազմում պարտության անխուսափելիության մասին ստին։ Մեզ համոզում են, թե մենք թույլ ու խեղճ ենք։ Առաջինը՝ պետք է դուրս գալ հենց այս պարադիգմից, իսկ հակառակը ինքնաոչնչացումն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ