Նախ՝ մասշտաբը:
Առաջին համաշխարհայնին մասնակցում էր 34 պետություն:
Երկրորդ համաշխարհայնին՝ 62 պետություն:
Ռուսաստանը հիմա կռվում է 54 զարգացած պետության դեմ, մեն-մենակ:
Եվ չի պարտվում, ավելին` այդ պատերազմից դուրս է գալու որպես հաղթող կողմ, որովհետև Ռուսաստանը վարում է արդարացի պատերազմ:
Չնայած պրոպագանդան Ռուսաստանին անվանում է ագրեսոր պետություն, բայց իրականում ճիշտ հակառակն է:
Փորձեմ մատչելի բացատրել:
Երկրագնդի բնակչությունը բաժանվում է 7 (յոթ)
էթնո-մշակութային սալի:
/Չգիտես ինչու, տեկտոնիկ սալերի մասին դպրոցական ցանկացած երեխա գիտի, իսկ էթնո-մշակութային սալերի մասին անգամ մասնագետ պրոֆեսորներն են «մոռանում»:
Այդ սալերից հինգը՝ լատինո-ամերիկյանը, չինականը, հնդկա-ասիականը, արաբականը և աֆրիկյանը, ունեն իրենց հստակ աշխարհագրական սահմանները, միայն
արևմտա-եվրոպական և ռուսական էթնո-մշակութային սալերն են, որ չունեն հստակ աշխարհագրական սահմանազատում:
Պատմականորեն, այդ երկու սալերի հավասարակշռման ջրբաժան ընդունվել է Վիսլա գետի, դեպի հարավ Սան և դեպի արևելք Բուգ գետերի հեղեղահուները:
Պետք է հիշել, որ երբ Ռուսաստանն իրեն ուժեղ է համարել, փորձել է առաջ շարժվել դեպի Արևմուտք, դեպի Օդեր-Նեյսե գետերի բնագծեր:
Երբ Արևմուտքն է իրեն ուժեղ զգացել, շարժվել է դեպի արևելք, դեպի Դաուգավա-Դնեպր գետերի բնագծերը:
Բայց երբեք, ո՛չ ռուսները, ո՛չ հավաքական Արևմուտքը, իրենց թույլ չեն տվել խախտելու նշված բնագծերը:
Հիմա, առաջին անգամ, Արևմուտքն իրեն իրավունք է վերապահում խախտել այդ բնագծերը:
Շարժվել է դեպի արևելք ավելի շատ, քան ինքը իրավասու է և ցանկանում է հիմնավորվել Դնեպրի և Դաուգավայի ձախ ափերին:
Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքը ձեռք է բերում էքսկլավներ ուրիշի, այն է` ռուսական էթնո-մշակութային սալում:
Թույլ տալ Արևմուտքին հաստատվել Դաուգավայի և Դնեպրի ձախափնյա բնագծերում, նշանակում է ռուսական
Էթնո-մշակութային սալը փշրել, ծվեն-ծվեն լինել ու, որպես և՛ պետություն, և՛ էթնիկական մշակութային միավոր,
կործանվել:
Հենց այսպիսի կործանման հեռանկարն աչքի տակ ուներ Պուտինը, որ ասում էր՝ թքած այն աշխարհի վրա, որտեղ Ռուսաստան չի լինելու...
ՈՒկրաինական հողում այս հարցն է լուծվում:
ՈՒ կլուծվի հօգուտ Ռուսաստանի, քանի որ իր գործն արդար է: .
ՈՒ ինչքան շուտ, մեզ համար այնքան շահեկան:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ