Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

И тишина!

И тишина!
13.12.2023 | 09:34

100-ամյա Հենրի Քիսինջերն իր վերջին հարցազրույցում հայտնի լրագրող Ֆարիդ Զաքարիային ասել էր, որ մտահոգված է Իսրայելի ապագայով, իբր գոյատևելու երկարատև հեռանկար չունի այդ երկիրը:

Ավելի վաղ՝ 2012-ին, ասում էր, թե համոզված չէ, որ 10 տարուց Իսրայելը կպահպանվի որպես պետություն:

Եթե դիվանագիտականից Քիսինջերի միտքը թարգմանենք հայերեն, ապա նրա ասածը հետևյալն է:

Իսրայելը, ինչպես և բանդերական ՈՒկրաինան, գոյատևում է բացառապես շնորհիվ Միացյալ Նահանգների:

Քիսինջերը գիտեր, թե ինչ կպատահի բանդերականներին, եթե երկու շաբաթով Ամերիկան ձեռքը քաշի դրանց վրայից: Նույնը կարելի է ասել Իսրայելի դեպքում. 14 հազար քառ/կմ տարածք ունեցող պետություն է, դրա օկուպացիան օրերի հարց է, իսկ այդ դեպքում միջուկային զենքն էլ չի օգնի:

Իսկ Իսրայելի օկուպացիան իրականություն կդառնա, երբ Միացյալ նահանգները հեռանա տարածաշրջանից, կամավոր կամ պարտադրված հրաժարվի գերտերության կարգավիճակից, ինչպես Սովետական Միությունն արեց 1989 թվականին: Եթե միլիարդուկես մահմեդական մարդա մի հատ թքեն Իսրայելի վրա, ի՞նչ կլինի այդ պետության հետ:

Բայց Քիսինջերի ցավն այն է, որ Իսրայելն էլ չի ուզում ընդունել իրականությունը և իրեն պահում է բանդերականների պես:

Նեթանյահուն օգնեց Իրանին ու Թուրքիային ձեռք բերել ընդհանուր դաշնակից՝ ՀԱՄԱՍ-ի տեսքով: Գրեթե ողջ արաբական աշխարհը միավորվում է Իսրայելի դեմ՝ չընդունելով անգամ ՀԱՄԱՍ-ին: Բայց հարցն այստեղ ՀԱՄԱՍ-ը չէ՝ հարցը Իսրայելի բանդերականությունն է և Պաղեստինը: Ո՞նց կարելի է հակաահաբեկչական օպերացիա իրականացնել, որի արդյունքում քաղաքացիական բնակչության զոհերը կազմեն ընդհանուր զոհերի թվի 70-80 տոկոսը: ՈՒղղակի հիշեցնեմ, որ նման արդյունքներ արձանագրել է Իսրայելի ավագ եղբայրը՝ Միացյալ Նահանգները, օրինակ, Վիետնամում ամերիկացիք սպանեցին 4-4.5 միլիոն մարդ, ռազմական զոհերը դժվար թե գերազանցեին կեսմիլիոնը: Եվ Իսրայելը գնում է Ամերիկայի ճանապարհով: Ողջ իսլամական աշխարհի միավորումը նրա դեմ ընդամենը ժամանակի հարց է, դա տեղի կունենա ԱՄՆ կոլապսից անմիջապես հետո, իսկ այդ բաղձալի կոլապսն իրականություն դարձնելու համար Պուտինն այսօր բանդերական ՈՒկրաինա է փակում, Սի Ցզինպինն էլ վաղը Թայվանին կտիրանա: Եվ վերջ, ինչպես կասեր դասակնը՝ и тишина! Ամերիկան կդառնա Հոնդուրասի մակարդակի պետություն, դե, Իսրայելում էլ թող սկսեն հաշվել, թե ոնց պիտի փրկվեն 14 հազար քառ/կմ տարածքում միլիարդուկես մարդու թքելուց…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ