Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իշխանությունը՝ ոչ թե հաճույքների, այլ պատասխանատվության աղբյուր

Իշխանությունը՝ ոչ թե հաճույքների, այլ պատասխանատվության աղբյուր
05.11.2023 | 06:56

Հավանաբար Բենիամին Նեթանյահուն ռազմական գործողություններից հետո հրաժարական կներկայացնի։ Սա Իսրայելի պետական-քաղաքական պատմության մեջ, կարծես թե, ավանդույթ դառնալու հավակնություն ունեցող իրավիճակ է։ Ժամանակին` «Յոմ Կիպուրի» պատերազմից հետո, Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյերը հրաժարական տվեց։ Ի դեպ, պատերազմում Իսրայելը չէր պարտվել, բայց վարչապետի կառավարությունը մեղադրվում էր պատերազմին անպատրաստ լինելու մեջ։

Ու հետաքրքիրն հենց այն է, որ 1973 թվականին հաղթելով ընտրություններում, մեկ տարի անց` 1974 թվականի ապրիլին հրաժարական է տալիս, ասելով.

«Այլևս իմ ուժերից վեր է տանել այս բեռը»:

Այսօր Իսրայելում հաճախ են խոսում, որ ռազմական գործողություններից հետո Նեթանյահուի քաղաքական կենսագրությունը կավարտվի, և նա անխուսափելիորեն պետք է հրաժարական տա։

Կարծում եմ, ի վերջո Նեթանյահուն հրաժարական կտա, բայց ոչ թե որովհետև իրեն մեղավոր կհամարի, այլ որպեսզի նոր իրողությունների պայմաններում Իսրայելը կարողանա համապատասխան դիրքավորում ունենալ` կապիտալիզացնել պատերազմի արդյունքում ձեռք բերած հաջողությունները և խուսափել անհաջողությունների համար պատասխանատվություն կրելուց։

Սա մարտավարություն է, որը կարող են իրենց թույլ տալ կայացած պետական համակարգերը, հայրենասեր անհատները և կայացած պետական գործիչները։

Որպես կարճ համեմատական Հայաստանի իշխանությունների հետ, ընդամենը պետք է նշել, որ այլևս չկա այնպիսի ձախողում, որից հետո իշխանությունները կասեն` «մենք ձախողեցինք, ուրեմն պետք է պատասխան տանք»: Ո՛չ պատերազմ, ո՛չ պարտություն, ո՛չ էթնիկ զտում, ո՛չ անվտանգության համակարգի տապալում, ո՛չ մի բան...

Կարևոր է, որ իշխանությունը ոչ թե հաճույքների, այլ պատասխանատվության աղբյուր լինի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2939

Մեկնաբանություններ