Ես ձեր փոխարեն խելագարվել եմ, դուք իրավունք չունեք խելագարվելու, դուք պիտի ապրեք։
Երբ ձեր հոգին ցավում է, իմ երգը դրե՛ք ձեր հոգուն՝ սպեղանու նման, ու ցավը կանցնի, վերքը կբուժվի, վիշտը կփարատվի:
Եթե մրսում եք, փաթաթվե՛ք իմ երգով ու կջերմանաք:
Եթե հուսահատ եք, գնացե՛ք իմ երգի հետևից ու կգտնեք հույսը:
Եթե մեռած եք, փարվե՛ք իմ երգին ու հարություն կառնեք... Ինչ էլ լինի, չմոռանա՛ք իմ երգը, քանի որ դա ձեր արյունն է։ Հենց մոռացաք, ձեր արյունը ջուր կդառնա, և դուք կույրի նման կնայեք իրար ու չեք ճանաչի։
ՈՒ՜մ է պետք ազգը, որը կորցրել է իր երգը:
Հենրիկ Պիպոյան