Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

MADE IN TURKEY (մաս 11-րդ)

MADE IN TURKEY (մաս 11-րդ)
11.07.2022 | 07:39

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
(կամ` «իքս» պահն ու ԱԱԾ-ի «ԱՌԵՎԱՆԳՈՒՄ» օպերացիան)
«ЖЕЛЕЗНАЯ ЛОГИКА», ПАРНИША!
2018 թ., ապրիլի 23:
«Հանրապետության» հրապարակ:
Մերօրյա ՓԱՆՋՈՒՆԻՆ` քնձռոտ մորուքով, խլվլան-խորամանկ աչքերով, հայտնվելուն պես տրանսի մեջ է գցում ներկաներին:
Ժողովրդական բառուբանով ասած` հավաքվածներին տեղը տեղին «եղել-դեղելուց», նրանց «ցավը տանելուց» հետո «անկեղծանում» է.
«Երեկ (2018 թ., ապրիլի 22-ին- Փ.Մ.), երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առևանգեցին Արցախի պողոտա-Էրեբունի խաչմերուկից և տանում էին, հույժ գաղտնի պայմաններով, Սևանի ոստիկանության բաժին, ես նրանց հետ հումորներ էի անում, կատակներ էի անում: Եվ նրանք չէին հասկանում, թե ինչու եմ այդպես վարվում:


Ես նրանց բացատրում էի, ասում էի` տղե՛րք, Սերժի իշխանությունն այլևս չկա: Դուք չեք հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահից կա նոր իշխանություն և այդ իշխանության անունն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ»:
Եվ «նոր իշխանությունը», իմա` «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը», «հալվում» է ներարկված «երջանկության» մահացու չափաբաժնից:
Ոչ մեկը չի՛ էլ մտորում` «Արցախի պողոտա-Էրեբունի խաչմերուկից» մի քանի տիրոջ ծառային «առևանգե՞լ» են, թե՞ ընդամենը «հյուրընկալել» իր «հարազատ օջախում»:
Այն է` գործել են ըստ նախնական հրահանգի, ինչը «թավիշի» «հաղթական» ճանապարհի կարևոր բաղադրիչներից մեկն է եղել, որն էլ այս հակահերոսը հիմնական ծրագրի հետ կրել է իր ուսապարկում:


Այլապես, ուշադրությու՛ն, ոչ թե մեկ-երկուսի, այլ «ԱԱԾ մի խումբ աշխատակիցների» մասնակցությամբ, «առևանգվելուց» հետո, առնվազն հոգեբուժականի ապրանք պետք է լինես, որ «հումորներ անես» ու «կատակես»:
Դեռ մի բան էլ բացատրես «զարմացած տղերքին» , թե ինչու ես նրանց գլխին Ժվանեցկի կամ Զադորնով դարձել:
«Ազատության» հրապարակի աուրան խցանած գոռում-գոչյուններին միաձուլված թևածում է նաև շատ էական, բայց և զարմանալիորեն անտեսված հարցերի տրամաբանական շղթան.
ա) եթե դու կրկնակի ագենտ չես, իմա`
եթե ՀՀ ԱԱԾ-ից հավաքագրված (Աստված գիտե արդեն քանի՞ տասնամյակ) գործակալ չես,
եթե օտարերկրյա (հարց է` քանի՞ երկրի) գաղտնի հետախուզական ծառայությունների լրտես չես,
բ) ապա ՀՀ 15-րդ (2018 թ. ապրիլի 17-23) վարչապետի հրաժարականից մեկ օր առաջ, այն էլ «կատարյալ մեկուսացման պայմաններում», այդ ինչպե՞ս «տեղեկացար», որ «Սերժի իշխանությունն այլևս չկա»:
գ) 22-23 ժամ հետո հրապարակվելիք հրաժարականի մասին ո՞վ շշնջաց սրանից-նրանից «քաշված» բազմակի օգտագործման «հարատանջ» ականջիդ:
«Հեղափոխություն կերտողների» օրակարգից, սակայն, վտարված է մինչ օրս էլ լյուստրացիա ակնկալող կարևոր հարցերից մեկը` ամենուր որպես «թավիշի» «կնքահայր» ինքնամատուցվող, իրականում հմուտ «բրուտագործների» ձեռքերում ընդամենը կավ աշխատած «շինանյութի»` օտարերկրյա հետախուզական գաղտնի ծառայությունների, այդ թվում և ՀՀ ԱԱԾ գործակալ լինել-չլինելու խնդրի պարզաբանումը, որն առաջին հայացքից անմեկնելի թվացող բազում անցքեր (այդ թվում և պետական պահպանության տակ գտնվող օբյեկտի` ռադիոտան դուռը խուժանավարի ջարդելը, շենք ներխուժելը, բայց և անպատիժ մնալը) կներկայացնի իրական լույսի ներքո:


Արհամարհված, բայց շատ կարևոր այդ «մանրուքի» նրբերանգները, որքան էլ անհավատալի է, գունագեղ շտրիխներով անսպասելիորեն լուսահայտում է հենց ինքը` «թավշյա» գործակալը:
Մարդկային դիմագիծը կորցրած հոծ բազմությունը, սակայն, ո՛չ տեսնում է կավե ոտքերով «կուռքի» «ինքնախոստովանություն»-բացահայտումներով երևակված «պատկերը», ո՛չ էլ ցանկանում է ընկալել ու վերլուծել նրա, կամա թե ակամա, «գաղտնազերծումը»:
«Հանրապետության» հրապարակը ծառս է լինում, դոփում ու սուլում` տողադարձելով իր «գաճաճ առաջնորդի» անունը:
«Ինձ պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում,- անմաքուր դեմքը շփելով իր հեքիաթն է «հյուսում» Մոնթեի ծաղրանկարը:- Բայց մի իքս պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը հաղթել է»:
«Այսօր առավոտյան ինձ ասում էին, առաջարկում էին համաձայնվել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին:


Երկու ժամից ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մի ամսից:
Ավելի ուշ ինձ առաջարկեցին, ես այդ ժամանակ ձերբակալված անձանց պահապան (պահելու-Փ.Մ.) վայրի խցում էի, էդ երրորդ առաջարկն էր, հրաժարական տա ապրիլի 25-ին:
Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը ձեր անունից և ասացի` Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում:
Եվ Սերժ Սարգսյանը 2 ժամվա ընթացքում հրաժարական տվեց»:
Ինչո՞վ հեքիաթ չէ, այն էլ՝ հրաշապատում:
Նա «պահանջեց», իսկ Սերժը «տվեց»:
Ծրագրված «մեծ լվացքը» հրապարակում որպես հաշվետվություն մատուցողի տեքստի տողատակերից ուրվագծվում է Իլֆի և Պետրովի հայտնի հերոսուհու՝ Эллочка Щукина-յի (Эллочка Людоедка) զարմացած դեմքը: Հայացքում` մի փոքր խմբագրված բացականչությունն է.
«Железная логика», парниша!


Ո՞վ ունի նման հնարավորություն` «սեփական վաթան», «սեփական առաջարկ» ու այն իրագործող «սեփական կատարածուներ»:
(«Վաթան» գավառական բառը իսկը օրվա պսևդոհերոսի «հագով» է` ԱԱԾ-ն է նրա վաթանը. իմա`«ծննդավայրը», ստնտուն ու նրա բավականին պարարտ մարմնազանգվածը վարչապետի աթոռին տեղադրողը):
«Սեփական առաջա՜րկ», «սեփական կե՜տ»:
Ամեն «քայլողի» չէ, որ հզոր կուրատորներն ընձեռում են «սեփականը», հատկապես «կետը», ունենալու հնարավորություն:
Թուրքիայի թիվ մեկ ընդդիմադիրը` Քեմալ Քըլըչդարօղլուն էլ քայլեց Անկարայից Ստամբուլ՝ 25 օրում կտրելով 450 կիլոմետր երկարությամբ ճանապարհ:
Բայց այդպես էլ «Իմ քայլի» իրական հեղինակին` Քեմալ բեյին, թույլ չտվեցին (գուցե և ինքը չուզեց) «վայելել» «սեփական կետ» ունենալու հաճույքը:
Բայց արի ու տես, որ Քըլըչդարօղլուի հայկական ծաղրանկարին թույլատվեց և՛ գողանալ թուրք գործընկերոջ մտահղացումը, և՛ յուրացնել թուրք ընդդիմադիրի նախաձեռնության անվանումը, և՛ հետագայում «սեփական կետից» հանուն թուրք-ադրբեջանական շահերի տորպեդահարել Արցախն ու անկախ Հայաստանի սուվերեն տարածքը:

«Առևանգվելուց» հետո «սեփական կետը»` տվյալ պարագայում` «սեփական կարծիքը», թերևս, «Совершенно секретно» մակագրությամբ պայմանավորվածությունն էր «ամենաբարձրաստիճանների» հետ:
Արդյու՞նքը:
Մոլորված դյուրահավատների ձեռքերի վրա դեպի վարչապետի աթոռ ճանապարհ հարթելը:
Ապա և երկրաքանդ այն ծրագրի իրագործումը, ինչի համար «հզորները» սեփական «դարբնոցներում» երկար ու ձիգ տարիներ կռել-կոփել էին նրան ու դարձրել իրենց կատարածուն:


Իսկ հետո՞:
«Հետո»-ն մեծ լռությունն է:
Երկուստեք:
«Հետոն» նաև` «Արցախն Ադրբեջան է և վե՛րջ, հանձնում եմ» ինքնամահախոսականն է:
Եթե հանձնելու էիր, ուրեմն ինչու՞ նահատակեցիր մի ամբողջ սերունդ:
Պատասխանը նա հնչեցրել է դեռևս 2021-ի նախընտրական քարոզարշավում՝ կանխելով այդ ու նման մյուս բոլոր հարցադրումները.
«Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի` Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք` լուծված չէ՛» (20 մարտի, 2021 թ., Արագածոտն):
«Հետոն» սա՛ է, ու «դարից ավելի երկար» ձգվող լռությունը:
Դա «հետոն» է:


Առայժմ «թավշյա» գործակալը, համաձայն ուսապարկում տեղակայված պլանի, ինքնավստահ ու պոռոտախոս բարձրաձայնումներն անհրաժեշտ հմայախոսքերով համեմած իր կեղտոտ «լվացքն» է շարունակում:
Ժողովրդի ինքնակամ բիոզանգվածի վերածված հատվածը կպատկերացնե՞ր, որ ընդամենը 1-2 տարի անց, ոմն հարբեցող Ալիև կրտսեր, հեռուստաեթերից բռունցք թափ տալով, սպսռնալիք-հոխորտանքով այսօրվա «առյուծին» մուկ սարքած ծակն է մտցնելու, «пьяный клоун» անվանելով խաղք ու խայտառակ է անելու աշխարհի ամենատես աչքի առաջ:
Ցանկացած երկրի անգամ մի պտղունց արժանապատվություն ունեցող և ո՛չ մի ղեկավար թույլ չէր տա, որ ադրբեջանցի ներկայացող ազգուրաց այս քուրդը հրապարակավ հոխորտա ու թքի իր դեմքին, թե.
* «Руководство Армении получив по голове начало понимать, что они будут придерживаться только наших условий.
Как мы скажем, так и будет».
Եվ սա`
* «Теперь идите тому, кому пятки лижите, унижая себя и унижая свой народ.
Вы сделали свою страну ровной нулю».
Սա ևս`
* «Не отдаст он эти земли.
Кто тебя спрашивать будет: отдашь или нет?!
Пришли, забрали и все.
И заберем столько, сколько нам нужно.
И если захотим, то и больше».
Նաև`
* «Что случилось, Пашинян?
Зачем звонишь мировым лидерам и пудришь им мозги?
Кто еще остался, кому ты не звонил?
Кто остался без твоего яда?
Я бы ему посоветовал позвонить шаманам, может они ему помогут.
Или позвонить вождю племени живущему на отдаленном острове.
Пусть спасет ему жизнь».
Նաև սա`
* Никогда еще в мире не было такого человека, который так унизил свою страну».
Բայց դեռ ժամանակ կա:
Թուքումուրը, նվաստացումները, աշխարհի ամենատես աչքում ջնջոցի վերածվելը հետո կլինեն:
Առայժմ նրա աստեղային ժամն է:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ինչպե՞ս էր կոչվում 2018-ի ապրիլի 22-ին ԱԱԾ-ի բեմադրած «օպերացիան»:
2. «Սեփական առաջարկի» հեղինակին ի՞նչ քայլով պատասխանեց Սերժ Սարգսյանը:
3. Ի՞նչ է շշնջում Эллочка Людоедка-ն՝ լսելով հրապարակում պատմվող հրաշապատում հեքիաթը:
4. Ըստ «пьяный клоун»-ի՝ ինչու՞ զոհվեցին մեր տղաները:
5. Հարբեցող Ալիև կրտսերն ինչպե՞ս է որակում իրեն «կիրթ»երի շարքում դասողին:


(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 56349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ