Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ցանկացած պաշտոնյա չպետք է հայտնվի միանձնյա որոշումներ կայացնողի խոցելի կարգավիճակում․ Գևորգ Դանիելյան

Ցանկացած պաշտոնյա չպետք է հայտնվի միանձնյա որոշումներ կայացնողի խոցելի կարգավիճակում․ Գևորգ Դանիելյան
06.07.2022 | 07:27

Հարկադրված եմ մասամբ նոր փակագծեր բացել։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության վավերացման մասին խոսելով, իբր թիրախավորում ենք ՌԴ-ի կողմից դեֆակտո խաղաղապահ առաքելությունը, թերևս, չարաչար սխալվում են։

Վավերացման գործընթացի միանգամայն սահմանադրական պահանջը խիստ կարևոր երաշխիք է, որպեսզի առնվազն՝ ա) կանխարգելվեն հետագա բոլոր կամայական, անվերահսկելի, բացառապես զիջումներով ուղեկցվող պայմանավորվածությունները և բ) մեզ վերաբերվեն իբրև ինքնիշխան պետության, որն ունի Սահմանադրություն և միայն հավուր պատշաճի ընթացակարգերով իրավասու մարմինների կողմից քննարկվելուց ու վավերացվելուց հետո, կարող է պետությունն ստանձնել միջազգային պարտավորություններ։
Ինքս ողջունում եմ, որ հենց ՌԴ-ն է ստանձնել խաղաղապահ առաքելությունը, մյուսներն ընդունակ են հղելու միայն ցավակցական հեռագրեր և շնորհավորելու պատերազմի արդյունքները, իսկ իմ կողմից բարձրացված հարցադրումը որևէ կերպ չի խոչընդոտում այդ գործընթացին, ինչին հարկ եղած դեպքում կանդրադառնամ։


Վերջապես, պարտավոր ենք ընդունել, որ ցանկացած պաշտոնյա, եթե անգամ պայմանականորեն լինի ամենալեգիտիմ և ամենախելամիտ անձը, չպետք է հայտնվի միանձնյա որոշումներ կայացնողի դեֆակտո խոցելի կարգավիճակում, դա կործանարար է և՛ իր, և՛ Երկրի համար։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր երկիր իր հիմնական օրենքով, իսկ մենք բացառություն չենք, բազում անվտանգության բարձիկներ է (վավերացում, հանրաքվե և այլն) նախատեսում հենց այդ իրավիճակներից խուսափելու համար։

Զորօրինակ՝ ԵՄ բոլոր պետության գլուխները միաձայն համաձայնեցին ընդունել ԵՄ Սահմանադրություն, սակայն այն չեղարկվեց նույն այդ երկրներում հանրաքվեների արդյունքներով։

Դիտվել է՝ 8777

Մեկնաբանություններ