Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հուլիսի 17-ին հանդիպել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ։ Այդ մասին այսօր հայտարարել է Կրեմլի լրատվական ծառայությունը։
«Նախատեսվող հանդիպման ընթացքում ծրագրվում է ևս մեկ անգամ հաստատել ՌԴ-ի աջակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման Քոֆի Անանի ծրագրին։ Ռուսական կողմը ելնում է այն հանգամանքից, որ այս ծրագիրը Սիրիայի ներքին խնդիրների լուծման միակ կենսունակ հարթակն է»,- ասվում է հայտարարության մեջ։