Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Չինաստանը կրճատել է նավթի ներմուծումն Իրանից

 Չինաստանը կրճատել է նավթի ներմուծումն Իրանից
21.06.2012 | 15:51

Չինաստանն էականորեն կրճատել է իրանական նավթի ներմուծումը: Այդպիսով Չինաստանը կարող է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 28-ին: «Չինաստանը դանդաղ, սակայն վստահորեն իրականացնում է անհրաժեշտ գործողություններ»,- չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը: Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան օրենքների համաձայն` ինքը պետք է պաշտոնապես հայտարարի, այդ թվում նաև` Կոնգրեսին, թե որ երկրներն են կրճատել Իրանից նավթի ներմուծման ծավալները: Այն երկրներին, որոնք չեն կատարել դա և շարունակում են գործեր վարել Իրանի Կենտրոնական բանկի հետ, սպառնում է ԱՄՆ-ի հետ ֆինանսական գործարքների դադարեցում:
«Ավելի վաղ ես հայտարարել էի, որ ներմուծումները կրճատել են Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան: Չինաստանը նույնպես ընթանում է այդ ճանապարհով»,- ասել է Քլինթոնը:
Այդպիսով պաշտոնական Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի վերջինիս ստիպի փոխել իր միջուկային ծրագրի բնույթը և այն խաղաղ նպատակներով օգտագործելու երաշխիքներ տալ: Միաժամանակ ԱՄՆ-ը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների և Գերմանիայի հետ շարունակել բանակցություններն Իրանի հետ:

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ