«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

«Մուսուլման եղբայրները» հայտարարում են նախագահական ընտրություններում իրենց հաղթանակի մասին

«Մուսուլման եղբայրները» հայտարարում են նախագահական ընտրություններում իրենց հաղթանակի մասին
21.06.2012 | 15:40

Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարում է, որ իր թեկնածուն` Մոհամեդ Մուրսին, հաղթել է նախագահական ընտրություններում: «Մոհամեդ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որ ընտրվել է ժողովրդի կողմից»,- ասվում է Twitter միկրոբլոգում շարժման կողմից կատարված գրառման մեջ:
Ըստ որոշ տվյալների, ընտրատեղամասերի 81 տոկոսից ստացված արդյունքների համաձայն` Մուրսին հավաքել է ձայների 52,5 տոկոսը, իսկ Ահմեդ Շաֆիկը, որը Հոսնի Մուբարաքի իշխանության տարիներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, 47,5 տոկոս:
Ընտրությունների առաջին փուլում Մուրսին ստացել էր 24,8 տոկոս քվե, Շաֆիկը` 23,7 տոկոս:

Դիտվել է՝ 3227

Մեկնաբանություններ