«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Թեհրանը հերքում է մեղադրանքը

Թեհրանը հերքում է մեղադրանքը
20.06.2012 | 12:58

Մոսկվայում ավարտվեցին Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի միջև բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Մինչ Մոսկվան բանակցություններ էին ընթացել Ստամբուլում և Բաղդադում: ԱՄՆ-ը և միջուկային մյուս տերությունները պնդում են, որ Թեհրանի միջուկային ծրագրի նպատակը զանգվածային միջուկային զենքի ստեղծումն է: Թեհրանը հերքում է մեղադրանքը և հայտարարում, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Իրանը պահանջում է նաև չեղյալ հայտարարել Եվրամիության էմբարգոն իրանական նավթի ներմուծման վրա, որը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից:

ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին գտնում է, որ վեցնյակի հետ մոսկովյան բանակցությունները ավելի լուրջ և իրատեսական էին նախորդ քննարկումներից: Ջալիլին ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով բոլոր մակարդակներով իրանական հանրապետության անկապտելի իրավունքն է համարում. «Իրանն իրավունք ունի ուրանի խաղաղ հարստացման: Միաժամանակ մենք սպասում ենք, որ Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցները կհանվեն»-ասել է Ջալիլին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը բանակցությունների ավարտին ասել է, որ Թեհրանին ներկայացվող պահանջները չեն փոխվում: Վեցնյակը պատրաստ է որոշակի գործողությունների դիմել այդ ուղղությամբ Իրանի քայլերի դեպքում:
Վեցնյակի և Թեհրանի հաջորդ հանդիպումը նշանակված է հուլիսի 3-ին, Ստամբուլում:

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ