Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում

Միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
14.06.2012 | 00:44

Ռուսաստանը դեմ է Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը և կոչ է անում մյուս երկրներին գործել ընդհանուր սկզբունքներով, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ներկայացնելով իր պետության դիրքորոշումը, շեշտել է, որ Ռուսաստանը դեմ է ցանկացած գործողության, որը կշրջանցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, անկախ այն հանգամանքից՝ այդ գործողությունը վեաբերում է Իրանին, Կուբային, թե ՄԱԿ-ի անդամ ցանկացած այլ ինքնիշխան պետության: Լավրովը անընդունելի է համարում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը չկատարելը: Միջուկային ծրագրերի շուրջ միջնորդների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մայիսի 23-24-ին Բաղդադում կայացած բանակցությունները հունիսի 18-19-ին կշարունակվեն Մոսկվայում:

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ