ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հեծանիվը մեղք չունի, երբ երկրիդ առաջին դեմքն ընդամենը օբյեկտ է

Հեծանիվը մեղք չունի, երբ երկրիդ առաջին դեմքն ընդամենը օբյեկտ է
29.08.2024 | 08:04

Ազգագրագետ-մարդաբանների սպասարկու խումբը որևէ լսարանի նման վերլուծություն ու գնահատական չի տա, մի´ ակնկալեք նման բան: Հասարակությունը զբաղեցնելու և հնարավոր համախմբման գործընթացը խափանելու և շեղելու համար օբյեկտի կարգավիճակում շարունակում են գործել վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ու նրա տիկինը:

Պատմությունը հուշում է, որ օբյեկտավորման պրոցեսը սկսվել է դեռևս 2017 թվականի հայտնի զիբիլիքսից, երբ այդ օբյեկտին շինծու ձևով տրվում էր ամենակարող հերոսի կարգավիճակ: Պատերազմից առաջ նրա տիկինը մեկ ծաղիկներով էր հայտնվում, մեկ սողում էր կալաշնիկով ավտոմատով:

Հիշեցի՞ք:

Հետո նա ամուսնուն կնկարի քնած, խմած քնած, քշած քնած վիճակներում:

Մի´ կարծեք, թե Աննա Հակոբյանն իր ցանկությամբ է դա անում: Նա ընդամենը վատ ռեժիսորի կողմից բեմադրված հերթական սցենարն է իրացնում` զանգվածների համար քննարկում ապահովելու համար:

Այսօր էլ պետական կառավարման ու պետական ինստիտուտների լիարժեք գործարկման կատարյալ ու բացարձակ կոլապսի կամ փլուզման պայմաններում Հայաստանի Հանրապետության վարչապետի ու իր ընտանիքի անդամների որպես օբյեկտ հանդես գալու գործընթացը շարունակվում է:

Դրա այլընտրանքը պետք է լիներ համազգային ու հասարակական համախմբման օրակարգերի ձևավորումը, մեր պետականության դեմ ծառացած լրջագույն մարտահրավերների շուրջ բաց ու փակ քննարկումները, հեռուստաեթերն ու հանրային խոսքը` սկսած առաջին դեմքից, հնարավոր նոր վտանգներին դիմագրավելուն նախապատրաստելը:

Բայց ոչ, դա բոլորովին էլ անհրաժեշտ չի: Ողջ հեռուստաեթերն իր գովազդային հոլովակներով, փնթի ու անտաղանդ բովանդակությամբ, ինչպես նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների մեծամասնությունը զբաղված է հասարակության ուշադրությունը ինքնապահպանման պարզագույն քայլերից ու քննարկումներից շեղելով ու հիմար թեմաներ օրակարգ բերելով:

Երեկ զինանշանն ու Արարատն էին թեման, հետո Պետհամալսարանն էր փախստականների ճամբար, Ակադեմիական քաղաք են ուզում կառուցել, ապա Հայոց ցեղասպանության զոհերի թվաքանակը պետք է ճշտեին, հիմա էլ հեծանիվ են կերակրում` եռագույն նասկիներով:

Վաղը սպասեք Հայաստան-Սփյուռք համաժողովին, որը որոշ սփյուռքահայերի համար կլինի աշնանային կորպորատիվ, իսկ թավշուկների համար` փողաբեր կոոպերատիվ:

Եվ այս ամենն ընդամենը կապկություն է, իր անտաղանդ սցենարիստով, մեկ մեկ էլ պահի տակ փոփոխված բովանդակությամբ:

Մայրաքաղաքն իր մտավոր ու ինտելեկտուլ ներուժով դադարել է երկրի համար գլխավոր դրոշակակրի դեր ստանձնել: Մայրաքաղաքը կորցրել է իր առաջնայնության կարգավիճակը: Հենց դրանից են օգտվում թերուսները, երբ հենց այդ մայրաքաղաքի ինքնության գլխավոր հաստատություններից մեկը` ԵՊՀ-ն համարում են փախստականների ճամբար, օրը ցերեկով պղծում են Մեծ եղեռնի հիշողությունը, իսկ 1988-ի շարժումը սկսած ու գլխավորած այդ մայրաքաղաքին ապտակ ապտակի հետևից է տալիս գլխավոր օբյեկտն իր արբանյակներով:

Հիշե´ք պատերազմի օրերին, 2020 թ. հոկտեմբերի սկզբներին հավաքակայանում գիշերը կամավորների ներկայությամբ բոցաշունչ ելույթով առավել գիտակից ու պայքարի պատրաստ հայ երիտասարդներին ռազմաճակատ ուղարկող վարչապետին: Դա այդ նույն մարդն է, ով հազարավոր հայ երիտասարդների կոչ էր անում գնալ ռազմաճակատ ու ընդամենը չորս տարի անց հայտարարում է, թե դեռ 2018 թվականին Արցախը պետք է հանձներ Ադրբեջանին:

Այդ պահին էլ նա օբյեկտ էր և կատարում էր պարզ մի հանձնարարություն. որքան հնարավոր է շատ հայ երիտասարդների կոտորել` հասարակության ներսում պատերազմի ու նոր հնարավոր կորուստների հանդեպ վախ սերմանելու համար: Իսկ մնացած սև գործն ի կատար ածելն արդեն տեխնիկայի հարց էր…

Հա, մի օր էլ կարող է շատ զարմանաք, եթե իմանաք, որ Հայաստանի Հանրապետությունում, ուր պետություն ու պետական համակարգ կոչվածը վաղուց դադարել է գոյություն ունենալուց ու գործելուց, Նիկոլ Փաշինյանը որոշում կայացնողների մեջ նույնիսկ առաջին տասնյակի մեջ չի եղել…

ՀՀ արդարադատության համակարգ, ոստիկանություն, դիվանագիտական կորպուս, կառավարություն ու խորհրդարան: Դուք ընդամենը այդ օբյեկտին պարտադրված շինծու օրակարգերի սպասարկուներն եք:

Ընդամենը…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ