Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Քաղաքականությունը, ձեր իսկ խոստովանությամբ, առևտուր է

Քաղաքականությունը, ձեր իսկ խոստովանությամբ,  առևտուր է
28.05.2024 | 11:44

2020 թվականի պատերազմում մեր պարտությամբ հպարտացողները, Ադրբեջանին շարունակ տարածքներ հանձնողները բարոյական ի՞նչ իրավունքով են հպարտանում Սարդարապատի ճակատամարտում մեր հաղթանակով, շնորհավորում Հանրապետության տոնի առթիվ։

Քաղաքականությունը, ձեր իսկ խոստովանությամբ, առևտուր է, հայրենիքը դարավոր թշնամուն մաս-մաս հանձնելու առևտուր։

Ոսկան Սարգսյան

Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ