ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գաղտնի բանակ

Գաղտնի բանակ
18.05.2024 | 21:10

Հարգելի հայրենակիցներ, այսօր զրուցելու ենք մի շատ կարևոր հարցի վերաբերյալ։

Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ընդդիմադիր շարժմանը զուգընթաց նկատվում է հանրության մեջ կարծիքների որոշակի բևեռացում, ինչը կարելի է համարել նորմալ երևույթ, որովհետև հայ հանրության գլխին ՔՊ խունտայի կառավարման տարիներին պայթեց է՛լ պատերազմ, է՛լ էթնիկ զտում, է՛լ բնակարանների կորուստ, է՛լ սահմանային զիջումներ, է՛լ մարդկային զոհեր։

Որևէ հանրություն հոգեբանորեն չէր կարող այս վտանգի, դառը պարտությամբ դավաճանության հարվածներին դիմանալ, բայց և կա մի շատ վտանգավոր միտում, ինչը ստիպում է զգուշանալ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ, խմբեր, անձնական պրոֆիլներ կեղտի, սրբապղծության, անառակաբարո հերյուրանքների, հայհոյանքների հեղեղ են ուղղում Բագրատ սրբազանի անձի դեմ, շոշափելով նրա անձնական կյանքը, գործը, մտքերը։ Զավեշտալին և վտանգավորն այն է, որ ՔՊ կուսակցական խավը այդպես մոլեռանդ հակաքարոզ չի կատարում, ինչպես անհայտ պրոֆիլներում, խմբերում պարզապես թափված վիրտուալ աղբը, որոնց ղեկավարը դրանց համակարգումը չի վստահել այլոց։ Կայծակնային արագությամբ, անսովոր փութկոտությամբ, օրական մի քանի տասնյակ ստատուս խտությամբ աշխատող այդ հեղեղը չի դադարում և ոչ մի րոպե։ Տարիներով ՖԲ ընկերների ցանկում վեր ընկածները, որոնք մեկ բառ կամ քոմենթ չէին գրել, հիմա վիրտուալ դաշտը եռացնում են։

Ակնհայտ է, որ հայ հանրությունը բախվել է մի գաղտնի բանակի հետ, որը ՔՊ պարագլխի ցուցումով անցել է կյանքի ու մահվան կռվի։ Գաղտնի բանակը վստահորեն նստած է փողի վրա, մեծ փողի և այն իր չափով, ընդգրկման ծավալով ազգային անվտանգության սպառնալիք է դարձել այլևս։

Չեմ բացառում, որ այն կարող է ունենալ ֆինանսական դոնորներ հարևան թշնամի երկրներից։

ՀՀ համապատասխան ուժային մարմինները չնկատելու են տալիս այդ անձանց, որոնց գեթ մեկ ժամվա ընթացքում կատարած գրառումների, ֆոտոների, կոլաժների հիման վրա կարելի էր ատելության մասին համարժեք հոդվածներով միանգամից կալանավորել։ Սակայն պարզապես փողոցում զբոսնող քաղաքացուն մի քանի հոգով ոստիկանության բաժին տեղափոխող ոստիկանությունը չի նկատում այն վիրտուալ գաղտնի բանակի մասնակիցներին:

Ինչու՞:

Դժվար է նրանց գտնելը և չեզոքացնե՞լը:

Կարծում եմ` ո՛չ, դժվար չէ: Պարզապես ոստիկանությանը հրահանգել են չնկատել դրանց։

Երկրում առաջացել է մի իրավիճակ, որ մեկ հոգու ձեռքի շարժմանը, «ֆա՜ս» հրամանին սպասում է մի ահռելի գաղտնի բանակ, տասնյակ հազարավոր ֆեյք պրոֆիլներով, իրական անհանդուրժող անձանցով և տեխնիկական մոնտաժի, լուրերի կեղծման հարյուրավոր խմբերով։

Ակնհայտ է, որ այդ անձը իշխանափոխությունից հետո էլ հայ հանրության և երկրի համար լինելու-մնալու է կայուն սպառնալիք, որովհետև նրա ենթակա այդ գաղտնի ուժը անընդհատ քանդելու, լվանալու է երկրի, պետության հիմքերը։

Ի՞նչ է պետք անել:

Սպասում եմ ձեր առաջարկներին։

Բայց այդ գաղտնի բանակը պետք է չեզոքացնել օրինական ճանապարհով անպայման։

(շարունակելի)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ