ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հզոր հարևանների արանքում Հայաստանը մշտական կռվախնձոր էր նրանց համար

Հզոր հարևանների արանքում Հայաստանը մշտական կռվախնձոր էր նրանց համար
17.05.2024 | 09:20

Վերջին ժամանակներս, մեր ակնհայտ անհաջողությունները, շատ թե քիչ կայուն պետականություն կառուցելու հարցում, ստիպում են լրջորեն մտորել այս հիմնարար բնույթի պրոբլեմի սկզբնապատճառների մասին և փորձել հասկանալ դրանք՝ ներկա ճգնաժամային վիճակը հաղթահարելու հույսով։

Նման փորձերի մեջ, հատկապես վերջին ժամանակներում, առանձնանում է մի ուղղություն, որը պետականաշինության ոլորտում մեր անհաջողությունները կապում է քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու գործունեության հետ։

Եթե գիտական տեսանկյունից այդ պնդումը դիտարկենք որպես հիպոթեզ, որը նպատակ ունի բացատրել լուրջ պետականություն կառուցելու ոլորտում մեր դժվարությունները, ապա նման հիպոթեզի ապացույցը բախվում է մի շարք դժվարությունների հետ, որոնցից հետևյալ երկու հանգամանքները ամենից կարևորներն են՝

1․ Նման պրոբլեմներ մենք ունեցել ենք քրիստոնեության ընդունումից շատ առաջ, Արտաշեսյան հարստություն/դինաստիայի վերջին շրջանում և, այնուհետև, Արշակունիների կառավարման շրջանում, որի հիմնական պատճառը պայքարն էր Հռոմի և Պարսկաստանի միջև։

2․ Աշխարհում կան քրիստոնեություն ընդունած բազմաթիվ ժողովուրդներ, որոնք ունեն իրարից խիստ տարբերվող հաջողություններ պետականության կառուցման ոլորտում, ինչը նշանակում է, որ հնարավոր է, որ այդ հարցում հավատի գործոնը, այլ կարևոր գործոնների հետ միասին, ունեցած լինի որոշակի վճռորոշ նշանակություն։

Նման բարդ պրոբլեմների անալիզի ժամանակակից մեթոդաբանությունն ասում է, որ այս հարցը բազմագործոն տեսակի է, որի վերլուծումը պահանջում է սիստեմային մոտեցում։

Եթե հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից, ապա, առաջին հերթին, պետք է պարզել այն լուրջ ուժային գործոնները, որոնք պատմականորեն առկա են եղել մեր կյանքում։

Դրանք, առաջին հերթին, իրար հաջորդող հակամարտ հզոր հարևաններն էին, որոնց արանքում մնացած ավելի թույլ Հայաստանը մշտական կռվախնձոր էր նրանց համար։

Եթե որպես գործոններ հաշվի ենք առնում նաև մեր ներքին ուժերը, ապա սիստեմային տեսանկյունից դրանք երկուսն էին՝ կենտրոնական իշխանությունը և եկեղեցու իշխանությունը, որոնք հզոր հարևանների ազդեցության ոլորտում գտնվող կենտրոնախույս ուժերի հետ միասին ամբողջացնում էին մեր ներքին ուժային պատկերը։

Այս պայմաններում օտար հակամարտ ուժերի և նրանց ազդեցության ոլորտում գտնվող կենտրոնախույս ուժերի դաշտում գտնվող թուլացած կենտրոնական իշխանությունը սկսում էր պրոբլեմներ ունենալ բնականորեն մրցակից դարձող և հզոր հողատեր եկեղեցու հետ։

Այստեղ շատ կարևոր է դառնում այն հանգամանքը, որ հերթական դոմինանտ հարևանի համար պետք էր, որ Հայաստանում որևէ ներքին կառավարող ուժ լինի, քանի որ ցանկացած կառավարում ունենում է հիերարխիայի կարիք։

Բայց տվալ դեպքում օտար դոմինանտ ուժի համար, որպես ներքին կառավարող ուժ, ավելի ձեռնտու էր եկեղեցին, քան կենտրոնական իշխանությունը, քանի որ օտարի տեսանկյունից եկեղեցին ավելի հնազանդ ու ավելի հեշտ կառավարելի էր, քան նույնիսկ թույլ պետականությունը։

Այսպես էլ պետականություն ունենալու և չունենալու ու հավերժական եկեղեցու հետ մենք մի կերպ հասել ենք մեր օրերը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ