ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Եվ այդ հենարանը Բաքուն է

Եվ այդ հենարանը Բաքուն է
14.05.2024 | 16:55

Ադրբեջանի կողմից Փաշինյանին ցուցաբերվող տեղեկատվական աջակցությունը նոր դրսևորումներ է ստանում:

«ITV» հեռուստաընկերության եթերում խոսում են Ալիևի կարկառուն երկու քարոզիչները՝ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ու նախկին ԱԳ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։ Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանին, նշելով, որ նրա կառավարմանը ոչինչ չի սպառնում, նա գնում է ճիշտ ճանապարհով, ժողովրդի տնտեսական վիճակը լավ է, բողոքելու իմաստ չկա։ Մուսաբեկովն անգամ ասում է, որ Փաշինյանը շատ լավ լուծում է փախստականների խնդիրները։ Պատկերացնու՞մ եք, Արցախում բռնի տեղահանում իրականացրած կողմը գոհ է, թե ինչպես է Փաշինյանը լուծում Արցախի հայերի խնդիրները։ Սա աննախադեպ անհեթեթ իրավիճակ է։

Զուլֆուգարովն էլ շեշտում է, որ ՌԴ-ին հարմար է Փաշինյանը մնալն իշխանության, ուստի նրա դեմ այս ակցիաներն օգուտ չեն տա։

Ինչ խոսք, ժամանակին հայ ժողովրդի մեծ սերը վայելող ու այդ ժողովրդի բոլոր հույսերն ու ակնկալինքները հօդս ցնդեցնող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան այս ընթացքում, և այդ հենարանը Բաքուն է:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ